close
Եղանակը Երևանում
9 Օգոստոսի 2020
+18°
+29°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
9 Օգս 2020
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ»

Մամուլի տեսություն

14 Նոյեմբերի 2019, 09:31
 Ով կփոխարինի Վազգեն Մանուկյանին. Նիկոլ Փաշինյանի հետ զրույց եղե՞լ է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հրաժարականից հետո խորհրդի նրա գործընկերները «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում չեն համաձայնել իշխող թիմում առկա այն տեսակետի հետ, թե Մանուկյանը չէր պահպանում քաղաքական չեզոքությունը: ՀԽ անդամ Կարինե Դանիելյանը «Ժողովուրդ» օրաթերթին ասել է. «Ես նաեւ նախորդ ՀԽ-ում եմ եղել, եւ մենք անընդհատ հանդիպել ենք ե՛ւ նախարարների հետ, ե՛ւ վարչապետի, ե՛ւ նախագահի հետ»:

Վ. Մանուկյանն, ի դեպ, ավելի վաղ հայտարարել էր, թե հրաժարական կտա, եթե Նիկոլ Փաշինյանն իրեն ասի, որ չի ուզում աշխատել իր հետ: «Ժողովուրդ» օրաթերթը վարչապետի մամուլի խոսնակից փորձել է պարզել` վարչապետն ասել է արդյոք նրան այդ մասին, Վլադիմիր Կարապետյանը պատասխանել է. «Վարչապետի եւ Վ. Մանուկյանի միջեւ հանդիպում, զրույց չի եղել»: Այսինքն՝ չի ասել: Ի դեպ, ըստ շրջանառվող տեղեկությունների` ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Հիշեցնենք, որ Մանուկյանի փեսան Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից վերջերս ազատվելու դիմում գրած Սահրատ Պետրոսյանն է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica