close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք. էկոնոմիկայի նախարարի բացատրությունը

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 20:07
 Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք. էկոնոմիկայի նախարարի բացատրությունը

«Հունվարի 1-ից թանկանալու է 699 անուն ապրանք, մասնավորապես՝ միս, մսային ենթամթեր, ձեթ, հացահատիկ, պարարտանյութ, դեղամիջոցներ։ Ուզում եմ հասկանալ միջին թանկացումը, եթե կազմում է 8-9 տոկոս, որոշակի մեղմացում սոցիալապես խոցելի խավի համար կառավարությունը նախատեսու՞մ է, թե՞ ոչ»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հարց բարձրացրեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը։

Հարցին ի պատասխան՝ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց. «Մենք ունենք մանրամասն հաշվարկ, ինչը վկայում է, որ 2020 թվականից մաքսատուրքի դրույքաչափերի փոփոխությամբ այդ բոլոր ապրանքների հանրագումարային ազդեցությունը գնաճի վրա չի լինելու 0,5-0,6  տոկոսային կետից ավելի»։

Նա հայտնեց, որ առաջիկա շաբաթվա ընթացքում կհրապարակեն իրենց հաշվարկները, սպառողական զամբյուղում այդ ապրանքատեսակները որքան տեսակարար կշիռ ունեն ըստ պաշտոնապես հաստատված տվյալների աղբյուրի՝ ԱՎԾ-ի. «Եթե կլինեն վիճելու թեմաներ, մենք պատրաստ ենք պարզաբանել»։

Խաչատրյանի խոսքով՝  բնակչությունը որևէ լրացուցիչ ազդեցություն չի զգալու։

«Գնաճն ագրեգացված ցուցանիշ է, բոլոր ապրանքատեսակները որոշակի գնաճ ունենում են և հանրագումարով դրանք նախորդ տարվա միջին գների համեմատ որոշակի տոկոսով բարձր են լինում։ Եթե մենք պետբյուջեի քննարկման շրջանակում խոսում ենք, որ այս տարի 2, եկող տարի 3 տոկոս գնաճ կլինի, ենթադրվում է, որ դա մասամբ լինելու է հացահատկի, մսի, ձվի և այլ ապրանքատեսակների գների որոշակի փոփոխության արդյունքում։ Բոլորը հանրագումարով 3 տոկոսը գերազանցող չափով ավելի գնաճ չեն առաջացնելու»,- նշեց նախարարը։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica