close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+3°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.02
EUR1529.79
RUB17.53
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մասնագիտական հանրույթի և ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ իսկապես անջրպետ է առաջացել. Մելիք-Շահնազարյան

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 19:50
 Մասնագիտական հանրույթի և ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ իսկապես անջրպետ է առաջացել. Մելիք-Շահնազարյան

Մի քանի օր շարունակ հետևում եմ ուսանողների գործողություններին, նրանց բարձրաձայնած խնդիրներին, դրանք այն հարցերն են, որոնք վաղուց արդեն մտահոգում են ինձ, լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության դիմաց նստացույց իրականացրող ուսանողներին միացած քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։

«Վերջին օրերին տեսնում եմ, որ նախարարը խոսում է երկխոսության մասին, պարզապես հարցը հասել է այնտեղ, որ երկխոսության սուբյեկտները չեն երևում։ Հետևելով ելույթներին, հասկացա, որ մասնագիտական հանրույթի և նախարարության ու կառավարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ իսկապես անջրպետ է առաջացել», - ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով՝ այն օղակը, որ պետք է հաղթահարեր այդ անջրպետը և նպաստեր երկխոսության կայացմանը, այլևս չի կարող անել։

 «Նույնիսկ, եթե նախարարությունը հետ կանգնի իր առաջարկած ծրագրից, ապա գիտական հանրույթի և գործադիր ուժի միջև լուրջ հակասություններ կան», - ասաց Մելիք-Շահնազարյանը։

Նա նշեց՝ խնդիրները, որոնք առաջադրված են ԿԳՄՍ նախարարության կողմից, շատ հակասական են։

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

 
 
ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica