close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Առավել մեդիագրագետ են ՀՅԴ կողմակիցները. հետազոտություն

Հասարակություն

13 Նոյեմբերի 2019, 19:21
 Առավել մեդիագրագետ են ՀՅԴ կողմակիցները. հետազոտություն

Առավել մեդիագրագետ են ՀՅԴ կողմակիցները, հետո Լուսավոր Հայաստանի, Իմ քայլի, ՀՀԿ-ի՝ «Հոդված 3» ակումբում հրավիրված քննարկմանը տեղեկացրեց «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով «Հայաստանյան մեդիայի սպառման և ապատեղեկացվածության մակարդակի ուսումնասիրություն» հետազոտության արդյունքների մասին:

«Հետազոտությունների առաջատար խմբի» ղեկավար Ռուբեն Սարգսյանն էլ նշեց, որ հարցվածների մեծամասնությունը հետաքրքրված է ներքին քաղաքական անցուդարձով:

Ըստ նրա՝ երիտասարդների շրջանում ավելի շատ հետաքրքրություն կա երաժշտական, զվարճանք պարունակող տեղեկությունների նկատմամբ, իսկ որքան մեծանում են, ավելի շատ սկսում են հետաքրքրվել արտաքին, ներքին քաղաքականությամբ:

Ըստ հարցման արդյունքների՝ տեղակատվության ստացման հիմնական աղբյուրները համացանցն ու հեռուստատեսությունն է:

Տեղեկատվության սպառման դեպքում  հարցվածների մեծամասնությունը նախընտրում է հայերենը, այնուհետև նախապատվությունը տրվում է ռուսերենին և անգլերենին:

Սոցցանցերից Ֆեյսբուքն առաջատար է, որին հաջորդում է Ինստագրամը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica