close
Եղանակը Երևանում
30 Հունվարի 2020
-2°
+5°Ցերեկ
-2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
30 Հնվ 2020
USD1478.58
GBP1622.87
EUR1526.53
RUB17.65
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԱՄՆ սենատորները օրինագիծ են ներկայացրել Թուրքիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ

Տարածաշրջան

13 Նոյեմբերի 2019, 17:11
 ԱՄՆ սենատորները օրինագիծ են ներկայացրել Թուրքիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարած այցի ընթացքում ամերիկացի երկու սենատոր հայտարարել է Թուրքիայում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ օրինագծի մասին. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է gazetekarinca.com կայքը:

Դեմոկրատ Էդվարդ Մարկին և հանրապետական Ռոն Ուայդենը Սենատ են ներկայացրել թուրքական կառավարության կողմից լրագրողների, քաղաքական գործիչների և ազգային փոքրամասնությունների նկատմամբ մարդու իրավունքների խախտման վերաբերյալ օրինագիծ: Օրինագծում պահանջվում է դադարեցնել կարծիքի արտահայտման համար ձերբակալություններն ու ազատ արձակել քաղաքական բանտարկյալներին:

«ԱՄՆ-ը տեղ չունի ազատությունները սահմանափակող կառավարությունների կողքին: Թրամփը պաշտպանում է Էրդողանին, որը լուռ է մնում մարդու իրավունքների  խախտումների հարցում: Ամբողջ աշխարհն ուշադրություն է դարձնում Թուրքիայի՝ Սիրիայում սկսած ռազմական գործողություններին, սակայն չի անդրադառնում այդ երկրում մարդու իրավունքների խախտմանը»,- հայտարարել է հանրապետական Ուայդենը:

Իսկ հանրապետական Մարկին էլ նշում է, որ Թրամփը պետք է չեղարկի Էրդողանին ուղղված հրավերը:

Նշենք, որ Թրամփ-Էրդողան հանդիպումը նախատեսվում է ժամը 20:00-ին Սպիտակ տանը:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica