Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն կրկին կսկսի ճախրել. Ֆենսեկա
Սպորտ

Իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է հայ ֆուտբոլիստ, ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Մխիթարյանի մասին:
«Մխիթարյանի վերադարձով «Ռոմա»-ն կրկին կսկսի ճախրել: Քանի որ նրա վերադարձից հետո Ջեկոն կսկսի գոլեր խփել: Նա շատ կօգնի թիմին»,- Yerkir.am-ի հաղորդմամբ` ՈւԵՖԱ-ի կազմակերպած մարզչական ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում պարզաբանել է Ֆոնսեկան:
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը վնասվածք էր ստացել Իտալիայի առաջնության՝ «Լեչե»-ի դեմ խաղի ընթացքում՝ վնասել էր աճուկը: Մարզիկը չմասնակցեց նաև Հայաստանի հավաքականի վերջին մի քանի խաղերին: Նա մարզադաշտում չի եղել գրեթե 6 շաբաթ: