close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն- 24

Քաղաքական

13 Նոյեմբերի 2019, 13:51
 Հայ դիվականության պատմություն- 24

1995թ., չնայած նեխածության հստակ նշաններին,իշխող հանցավոր ավազակախումբն իրեն համարում էր չխորտակվող ու հավերժ։ Պետք է ասել,որ այդ վստահությամբ վարակում էր շատերին,հիմնականում՝ ամենակեր կենդանիների շրջանակից,որոնք որոնում էին անասնական երջանկություն եւ անբարոյականություն։ Սրանք անընդհատ համալրում էին «Հանրապետություն» բլոկի ցուցակը՝ կարծելով,որ այդ ցուցակը սահման չունի։ Պարզվեց,որ այդ ցուցակն իսկապես անսահման էր. իր մեջ տեղավորեց նախագահի ամբողջ թիմը,կոնֆորմիստ բոլոր ոչնչություններին,որոնք իրենց համարում էին ընտրյալ խավ,իսկ իրականում անկուշտ էին,անսկզբունք,ինքնասիրահարված եւ անգութ։ Իմիջիայլոց,4 տարի անց այդ զանգվածի մեծ մասը,բոլորովին չտարակուսելով,տեղափոխվեց «Սիասնություն» բլոկի ցուցակ։ Տարբերություն չկար,թե ում ոտքերը կլիզեին,կարեւոր էր միայն,որ այդ ոտքերը լինեին իշխանության ձիու վրա նստած մարդու ոտքեր։ Իսկ Լ.Տ.Պ.-ի առջեւ սողում,քծնում էին գործող եւ փակված գործարանների տնօրենները,բուհերի ռեկտորները,Գիտությունների ակադեմիայի ղեկավարությունը,խոշոր պաշտոնյաները,քրեական  հեղինակությունները,ճարպակալած առեւտրականները եւ հավատարիմ լրագրողները։ Անուններ չեմ տալիս միայն այն պատճառով,որ զզվելի է։ Քծնում էին անպարկեշտորեն,ստրկաբար ձեռքերն էին համբուրում,կերկերուն ձայնով գովեստի ճառեր արտասանում։ Դե ինչո՞ւ չէ,ժողովրդի  ընտրյալը (այն ժամանակ դեռ առանց չակերտների) նախընտրական իր պատմական ելույթում հաստատապես երաշխավորեց,որ բլոկի  «80 տոկոսը տեղ կգրավի նորընտիր պառլամենտում»։ Եվ գրավեցին ու դարձան օրենսդիրներ,հենարան,ավելի ճիշտ՝վարչակարգի տակը փռելիք,Ռաֆայել Պապայանի նման,որը մի կտոր հացի համար դավաճանեց գաղափարին,պատիվը,ճշմարտությանը,հայրենիքին եւ դահիճ-նախարար Սիրադեղյանի ձեռքից ստացած ողորմության դիմաց մարդու իրավունքների պաշտպանության փոխարեն (պառլամենտական համանուն հանձնաժողովում) պաշտպանում էր սեփական արտոնությունները…

Այդ ժամանակ 1995թ. վարչակարգը,ՀՀՇ-ի սյուներից ու կարկառուն դեմքերից Էդիկ Եգորյանի ու կազմակերպության ձեւական առաջնորդ տեր Հուսիկ քահանա Լազարյանի միջոցով,լուծում էր պառլամենտի մանդատների հարցը։ Ճիշտ է,մեծ քանակով մանդատներ ձեռք բերեցին ուժային կառույցների ղեկավարներՍարգսյանը եւ Սիրադեղյանը,բայց որոշ դեպքերում մի տեղի վրա տրված էր երկու արտոնագիր, եւ ընտրական տեղամասերում ծավալվեց իսկական պայքար՝ վարկաբեկումներով ու կրակոցներով,որոնք տեղի էին ունենում ՀՀՇ-ի, ներքին գործերի նախարարության եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչների միջեւ։  Որպես օրենք,այնտեղ,որտեղ ընտրություններին մասնակցում էին ապագա «Երկրապահի» ներկայացուցիչները,հաղթող լինում էին նրանք,ում հետո կլանեց Հանրապետական կուսակցությունը։ Բայց եթե անվտանգության մարմինները եւ կուսակցական ներկայացուցիչները մնում էին դեմ առ դեմ,տեղի էր ունենում իսկական ճակատամարտ,որոնցից մեկին ներկա էր տողերիս հեղինակը։ Իմ միամտությամբ գավառական տեղամասերից մեկում մասնակցեցի որպես անկախ թեկնածու։

Այդ շրջանում ընտրվելու ամենահավանական թեկնածուներ համարվում էին շրջանային գրադարանի  վարիչ Ավետիսյանը եւ շրջգործկոմի բաժնի վարիչ Ավետիսյանը։ Ժողովրդական ընտրյալների մնացած 7 թեկնածուները կատարում էին ընտրյալների շինծու դերերը,քանզի գրադարանավարը շրջանային ոստիկանության բաժնի պետի եղբայրն էր,իսկ շրջգործկոմի բաժնի վարիչը ինչ-որ ժամանակ սովորել էր Էդիկ Եգորյանի հետ։ Առաջին թեկնածուն գտնվում էր ներքին գործերի նախարարի հովանավորության տակ,իսկ երկրորդը համարվում էր իշխանության կուսակցության պաշտոնական ներկայացուցիչը։ Երկուսն էլ տեղացի էին (Սեւանի շրջանից) եւ մինչեւ որոշակի ժամանակ մրցում էին ազնիվ ճանապարհով,սակայն չհաջողվեց մինչեւ վերջ մնալ ազնիվ։ Մրցակցության անազնիվ տարբերակի համար առիթ ծառայեց այն փաստը,որ շրջանային ոստիկանությունը բռնագրավել էր անօրինական կարգով բռնված ձուկ։ Ձուկն անվճար բաժանվել էր գյուղերից մեկի բնակչությանը՝ որպես օգնություն,թեկնածու Ստեփանյանի կողմից։ Սակայն մրցակիցը քնած չէր եւ բնակչությանը կաշառելու մասին հաղորդեց ՀՀՇ-ի շտաբ։ Այս ամենի արդյունքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «կաշառք վճարողին» զրկեց ընտրություններին մասնակցելու իրավունքից։

Եվ այստեղ սկսվեց ամենահետաքրքրականը։ Ամենազոր ոստիկանությունը որոշեց,որ «մատնիչի» ոչ մի դեպքում պառլամենտ չի թողնելու,իսկ վրիժառուի դերը հանձնեց մի խեղճ ու կրակ թեկնածուի՝ Ծովագյուղի սովխոզի նախկին տնօրենին,որն ընտրվելու որեւէ հավանականություն չուներ,բայց ընտրվելու բոլոր ժամանակակից միջոցները՝ սպառնալիքը, շանտաժը,կաշառքը, իսկ ընտրությունների օրը՝ նաեւ կեղծիքները օգտագործվեցին հօգուտ «Ղուշ» մականունով այս թեկնածուի,եւ իշխանության կուսակցությունը խայտառակ պարտություն կրեց։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը,Եգորյանի ճնշման տակ,ընտրությունների արդյունքները չեղյալ համարեց եւ նշանակեց նոր ընտրություն,սակայն դրանից հետո պատկերը չփոխվեց։ Ներքին գործերի նախարարը պառլամենտում ունեցավ եւս մի անգույն եւ լուռ քվեարկող,իսկ ՀՀՇ-ն Ազգային ժողովում զրկվեց որոշ չափով գրագետ ու չաղտոտված գործչից։

1995թ. պառլամենտական ընտրությունների ժամանակ դրսեւորվեցին միանգամից երեք բացասական միտումներ։

Առաջինը թեկնածուների ընտրության կարգն էր։ Ինչպես խոստացել էր Լ.Տ.Պ.-ն,պատգամավորների 80%-ը վերահսկվում էր իշխող վարչակարգի կողմից,իսկ մնացած 20%-ը իրար մեջ բաժանում էին կուսակցությունները,որոնք անցել էին 5%-ի սահմանը։ Իշխանություններն այդ պատգամավորներին մեծ ուշադրություն չէին դարձնում՝ ընտրությունների ընթացքին օրինական տեսք հաղորդելու համար։

Երկրորդ՝ պառլամենտում առաջնակարգ դիրքերը գրավելու համար իշխող խոշոր կլանների եւ խմբավորումների միջեւ տեղի էր ունենում կատաղի պայքար,որը իշխանության համար ապագա պայքարի նախանշան էր։

Երրորդ՝  ներքին գործերի նախարարությունը, Սիրադեղյանի ղեկավարությամբ,դաժանորեն եւ բացահայտորեն հակադրվեց ՀՀՇ-ին,որը վերջին տարիների ընթացքում իշխող կուսակցությունից դարձավ իշխանության կուսակցություն,եւ նրա հետ բախումը պետք է ավարտվեր կա՛մ ազդեցության գոտիների վերադասավորմամբ,կա՛մ մի կողմի կործանմամբ։

Սիրադեղյանի բացահայտ լկտիությունը եւ բախումների հանդեպ ունեցած հակումը հասարակությանը մտահոգության շատ լուրջ առիթ էր տալիս,քանզի վտանգված էր ՀՀՇ-ի սթափ մտածող թեւը,որի կազմում էին Եգորյանը,Շահնազարյանը,Արարքցյանը եւ ուրիշներ,որոնք փորձում էին դիմադրել Վանո Սիրադեղյանի անօրինակություններին՝ հասկանալով,որ վերջինիս ոտնձգությունները կհանգեցնեն պայթյունի,որից հետո կկործանվի իրենց կողմից փայփայված վարչակարգը։ Հենց նրանց պնդումների հիման վրա էլ Լեւոն Տեր-Պետրոսյանը ստիպված եղավ 1996թ. պաշտոնազրկել բոլորի կողմից չսիրված բարձրագույն ոստիկանին եւ նրան նշանակել Երեւանի քաղաքապետ։ Սակայն դա ուշացած քայլ էր, որովհետեւ Սիրադեղյանի ջանքերով արդեն քայքայված էր Լեւոնի անհատական իշխանության վարչակարգը։ Հասկանո՞ւմ էր, արդյոք, նախագահը,թե նման արտառոց մարդու վրա հենվելը որքան վտանգավոր էր եւ որքան վնասակար։ Կարելի է ասել՝ ո՛չ,քանզի չէր սահմանափակում գործելու  նրա ազատությունը,մանավանդ՝ բոլորին ահաբեկող անօրինական պատժիչ մեքենա ստեղծելու մեջ։ Այդ հարցում նա,հավանաբար,հույսը դրել էր Սիրադեղյանի վրա ունեցած իր բացարձակ ազդեցության եւ կամ էլ,ինչն ավելի հավանական էր,հույս էր կապում երկրի հավասարակշռությունը կարգավորող մեկ այլ ուժային գործչի՝ Վազգեն Սարգսյանի հետ, որը հարկ եղած դեպքում ընդունակ էր սանձել իր գործընկեր-ոստիկանին։    

Շարունակելի         

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica