close
Եղանակը Երևանում
11 Հուլիսի 2020
+19°
+27°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Հլս 2020
USD1486.73
GBP1613.77
EUR1549.62
RUB16.84
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանում առաջարկել են համացանց մուտքը թույլատրել միայն անձնագրով գրանցվելուց հետո

Աշխարհ

13 Նոյեմբերի 2019, 13:56
 Ռուսաստանում առաջարկել են համացանց մուտքը թույլատրել միայն անձնագրով գրանցվելուց հետո

Ռուսաստանում ինտերնետ մուտք գործելու համար պարտադիր անձնագրով գրանցվելու առաջարկը քննարկման է ուղարկվել Պետդումայի  ու Դաշնային խորհրդի ղեկավարությանը. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է РБК-ն՝ մանրամասնելով, որ նախաձեռնության հեղինակն է «Ավանտի» ասոցիացիայի նախագահ Ռահման Յանսուկովը:

«Մենք առաջարկում ենք ՌԴ տարածքում ինտերնետ մուտք գործել ցանկացողների համար սահմանել պարտադիր գրանցում: Նկատի ունենք՝ յուրաքանչյուր քաղաքացի, որը ցանկանում է Ռուսաստանի տարածքում օգտվել ինտերնետից, պետք է տրամադրի անձը հաստատող  փաստաթղթի էլեկտրոնային տարբերակը՝ որպես ինքնության ապացույց: Անչափահաս քաղաքացիների գրանցումը պետք է իրականացվի նրանց ծնողների կամ օրինական ներկայացուցիչների փաստաթղթերով»,- նշված է ասոցիացիայի ղեկավարի ուղերձում:

Յանսուկովի պնդմամբ՝ նույն սկզբունքը պետք է կիրառվի ինտերնետի հանրային օգտագործման վայրերում:

«Բոլոր ցանկացողները հարկադրված կլինեն գրանցվել անձնագրով և միայն դրանից հետո օգտվել համացանցից: Դա հնարավորություն կտա  կանխելու հնարավոր հանցագործությունը: Բացի այդ՝ առաջարկվող նախաձեռնությունները կօգնեն անչափահասներին, ինչպես նաև քաղաքացիների այլ խոցելի խմբերին՝ պաշտպանվել ինտերնետի բացասական ազդեցությունից»,- ասել է նա:

Կրեմլը Յանսուկովի գաղափարը որակել է որպես գրաքննության դրսևորում:

«Ինտերնետ մուտք գործելու համար քաղաքացիների՝ անձնագրով պարտադիր գրանցում կատարելու առաջարկը գրաքննության և մարդու իրավունքների ոտնահարման պատճառ կդառնա»,- թեմայի առնչությամբ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica