close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+0°
+4°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դասախոսները որոշել են կանգնել ուսանողների կողքին. Ռիտա Սաղաթելյան

Քաղաքական

13 Նոյեմբերի 2019, 13:27
 Դասախոսները որոշել են կանգնել ուսանողների կողքին. Ռիտա Սաղաթելյան

Երեկ հայ բանասիրության ամբիոնում քննարկվել է այսօրվա գործադուլի հարցը, քանի որ դա վերաբերում է  ընդհանուր հայագիտական ամբիոններին: «Այսօր արդեն տեղի ունեցավ համատեղ նիստ, որի ընթացքում պրոֆեսորադասախոսական անձնակազմի մեծ մասը՝ ընդամենը երեք դեմով, որոշում կայացրեց, որ պետք է միանա ուսանողական շարժմանը, և  գործադուլ հայտարարեց: Իմ հաշվարկներով՝ մոտ 50 դասախոս միացել է այս գործադուլին: Սա կոչվում է նախազգուշական գործադուլ, որն ինքնանպատակ չէ, և սա գործադուլ է՝ ի պաշտպանություն ուսանողների  և այս ակցիայի: Նախապես ուզում եմ հայտարարություն անել և պնդել, որ մեր և ուսանողների հետևում չկա ոչ մի քաղաքական ուժ»,- այսօր, ըստ Yerkir.am-ի, ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի մասնաշենքի առջև հավաքված՝ ԵՊՀ դասախոսների գործադուլը և ուսանողների դասադուլը լուսաբանող լրագրողներին հայտնեց Ժամանակակից հայոց լեզվի ամբիոնի դասախոս, գիտությունների թեկնածու, դոցենտ Ռիտա Սաղաթելյանը՝ նշելով, որ ուսանողների դասադուլի հրահրել է նախարարությունը՝ հրապարակ նետած այդ նախագծով, իսկ գործադուլը հարկադրված է:

Նա նշեց, որ երիտասարդներն արդարացի պահանջով դուրս են եկել փողոց, թեև այս ընթացքում աղավաղվում է այս արդար շարժումը, և դասախոսները որոշել են կանգնել ուսանողների կողքին:

«Խոսում են այնպիսի մարդիկ, որոնք իրազեկ չեն, և այնպիսի տպավորություն է հանրության մոտ, որ այսքան տարի հայագիտական ամբիոնները զբաղվել են ձրիակերությամբ: Մենք գիտնական ենք, այլ ոչ թե դաս սերտել տվողներ: Մենք արդեն ձեռնամուխ ենք եղել այնպիսի գործընթացի, որ համալասարանը բարձրացնենք Օքսֆորդի մակարդակի: Հայագիտությունը չի գտնվում արկածախնդիրների, պատահական մարդկանց, մաֆիոզների ձեռքում: Մենք շատ լավ գիտենք՝ ինչպես զարգացնել հայոց լեզուն: Հայոց լեզուն հայ ժողովրդի ինքնության գրավականն է: Հեռո՛ւ մնացեք հայոց լեզվից և գիտնականից»,- նշեց Ռիտա Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ արդեն 7 օր է, ինչ տեղի է ունենում համաուսանողական բողոքի ակցիա: Ուսանողները հայտարարել են, որ պահանջում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը, քանի որ նա անհամատեղելի է զբաղեցրած պաշտոնի հետ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica