close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաստաբանների պալատի հայտարարությունը ձերբակալված փաստաբանների վերաբերյալ

Իրավունք

13 Նոյեմբերի 2019, 13:15
 Փաստաբանների պալատի հայտարարությունը ձերբակալված փաստաբանների վերաբերյալ

ՀՀ փաստաբանների պալատը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադառնում է ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու փաստաբանի բերման ենթարկելուն և ձերբակալելուն:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում, ենթադրյալ հանցագործություն կատարած երկու փաստաբանի բերման ենթարկելու եւ ձերբակալելու վերաբերյալ:

Նախ` պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 66-րդ հոդվածի համաձայն՝ հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղքն ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Երկրորդ, «Փաստաբանության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի համաձայն՝ փաստաբանների պալատի խնդիրներից է նաեւ իր անդամների իրավունքները եւ օրինական շահերը պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների եւ կազմակերպությունների հետ փոխհարաբերություններում, ինչպես նաեւ դատարանում պաշտպանելը:

Փաստաբանների պալատը, ինչպես նախորդ բոլոր դեպքերում, այժմ էլ միջոցներ է ձեռնարկելու ձերբակալված փաստաբանների իրավաբանական օգնության հարցը ճշտելու եւ ըստ անհրաժեշտության այդ օգնությունը կազմակերպելու ուղղությամբ:

Երրորդ, Փաստաբանների պալատը մշտապես պայքարել եւ պայքարելու է կոռուպցիոն երեւույթների դեմ, անկախ այն հանգամանքից դրանում ներգրավված են փաստաբաններ, թե՝ ոչ:

Կոռուպցիոն երեւույթներն ամենաշատը վնասում են փաստաբանի մասնագիտական հեղինակությանը, քանի որ զրոյացնում են փաստաբանի մասնագիտական ջանքերը եւ հավատը փաստաբանության նկատմամբ:

Պատահական չէ, որ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը Փաստաբանի կողմից քաղաքացիական, քրեական կամ վարչական գործով վստահորդի օգտին դատական ակտի կայացման խոստում տալը, ինչպես նաեւ քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից վստահորդի օգտին վերջնական որոշում կայացման խոստում տալը, համարում է ակնհայտ կոպիտ կարգապահական խախտում եւ փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցման հիմք:

Արտոնագրի գործողությունը դադարեցվում է նաեւ այն դեպքում, երբ փաստաբանը դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, եւ նրա դատվածությունը մարված կամ հանված չէ։

Դեռեւս ՀՀ փաստաբանական դպրոցում ունկնդիրների ուսուցման շրջանակներում, հատուկ ուշադրություն է դարձվում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ իրազեկումներին: Փաստաբանի արտոնագրեր տալու միջոցառման ժամանակ առիթը բաց չի թողնվում նոր փաստաբաններին հիշեցնելու կոռուպցիայից հեռու մնալու պատվիրանի մասին:

Ամփոփելով վերոհիշյալը, Փաստաբանների պալատը կրկին անգամ կոչ է անում փաստաբաններին չներգրավվել կոռուպցիոն հարաբերություններում եւ հավատարիմ մնալ փաստաբանի մասնագիտական կոչմանը»:

Հիշեցում

ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ ավելի վաղ բացահայտվել էր ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամների կողմից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու դեպք:  ՀՀ փաստաբանների պալատի 2 անդամներ, ըստ պայմանագրերի ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից մեկում ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալին մատուցելով իրավաբանական ծառայություններ, նրա գույքին տիրանալու դիտավորությամբ, իրենց նկատմամբ ունեցած վստահությունը չարաշահելու եղանակով, առաջարկել են պատժի հետագա կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու հարցը լուծել ՀՀ վերաքննիչ դատարանի՝ դատական համակարգի իրավասու պաշտոնատար անձին իրենց միջոցով առանձնապես խոշոր չափերով՝ 3.331.090 ՀՀ դրամին համարժեք 7000 ԱՄՆ դոլարի կաշառք տալու եղանակով` դրդելով դատապարտյալին կաշառք տալուն:

 

 


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica