close
Եղանակը Երևանում
10 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
10 Դեկ 2019
USD1477.97
GBP1628.91
EUR1528.87
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ալեն Սիմոնյանը քննադատությունների կիզակետում է. «Մեդիա պաշտպան»

Քաղաքական

13 Նոյեմբերի 2019, 12:09
 Ալեն Սիմոնյանը քննադատությունների կիզակետում է. «Մեդիա պաշտպան»

2019թ-ի նոյեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 200 հոդված, որոնցից 41-ը եղել է բացասական, 18`-ը դրական, 141-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը քննադատությունների կիզակետում է։ Նրան քննադատել են տարբեր հասարակական-քաղաքական գործիչներ։ Մասնավորապես, Հանրային խորհրդի անդամ, նախկին պատգամավոր Արշակ Սադոյանը քննադատել է պրն. Սիմոնյանին այն բանից հետո, երբ վերջինս ասել էր, որ չի հասկանում ՀԽ-ի գոյության իմաստը։ Սադոյանն ասել է. «Լինի Ալեն Սիմոնյանը, թե որեւէ այլ մեկը, որը կհամարձակվի պահանջել ՀԽ-ից, թե ինչ է արել գործնականում, կարելի է համարել, որ նա ՀԽ գործունեության իմաստը չի հասկանում։ Փոխարենն Ալեն Սիմոնյանը պետք է հարցներ, թե ի՞նչ խորհուրդներ է տվել ՀԽ-ն կառավարությանը, ԱԺ-ին, նախարարություններին, որոնք չեն արվել»։

Գագիկ Մանասյանը նույնպես քննադատաբար է մոտեցել Ալեն Սիմոնյանի հայտարարությանը։ ՀԽ-ի մեկ այլ անդամ Արծրուն Պեպանյանն էլ իր խոսքում ասել է. «Ալեն Սիմոնյանը կարող է դիմել խորհրդի աշխատակազմ, և նրան մոտավորապես 10 էջի սահմանում կտրամադրեին այն հարցերը, խնդիրները, որոնցով ժողովուրդը դիմել է կառույցին, և դրանց վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվել»։
Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Ձոնիկ Մարգարյանը։ Մինչ այդ, Ձոնիկ Մարգարյանը զբաղեցնում էր վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը: Նշվում է, որ նոր ղեկավարը Ալեն Սիմոնյանի աներն է։

 

Ալեն Սիմոնյանին քննադատել են նաև իր մեկ այլ արտահայտության պատճառով։ Նա իր խոսքում նշել էր, որ Սերժ Սարգսյանը վախենում է։ Դրան հետևել էր Արմեն Աշոտյանի քննադատական խոսքն՝ ուղղված Ալեն Սիմոնյանին, որում նա ակնարկել էր, որ Ալեն Սիմոնյանը հիշի իրենց համացանցային ներքին զրույցները։

Վերլուծական հրապարակումներից մեկում էլ Ալեն Սիմոնյանին համեմատել են Էդուարդ Շարմազանովի հետ։ Նշում են, որ Շարմազանովն էլ էր հրահանգներով այս կամ այն մարդու մասին խոսում։ Հրապարակման մեջ ասված է նաև, որ Շարմազանովը մեկ բանով, այնուամենայնիվ, տարբերվում է․ վերջինս՝ ի տարբերություն Ալեն Սիմոնյանի, երբեք ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ չէր տալիս նախկին նախագահների հասցեին։


Լավրովը ժամանել է Վաշինգտոն
10 Դեկտեմբերի 2019, 12:23 Լավրովը ժամանել է Վաշինգտոն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica