close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+0°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արգենտինան պահանջում է, որ Ադրբեջանը ձերբակալի Խամենեիի խորհրդականին

Աշխարհ

13 Նոյեմբերի 2019, 10:14
 Արգենտինան պահանջում է, որ Ադրբեջանը ձերբակալի Խամենեիի խորհրդականին

Արգենտինան հայց է ուղարկել Ադրբեջանին՝ Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեի՝ միջազգային հարաբերությունների հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի ձերբակալության պահանջով՝ կապված 1994-ին Բուենոս Այրեսում հրեական AMIA կենտրոնի ռմբակոծության հետ. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է MIGnews.com-ը:

Նա պետք է մասնակցի նոյեմբերի 14-ին և 15-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվելիք՝ աշխարհի հոգևոր առաջնորդների երկրորդ գագաթնաժողովին:

Ըստ Արգենտինայի գործող օրենսդրության՝ մեղադրյալը պետք է կարողանա պաշտպանվել դատարանում: Քանի որ հարձակման մեջ մեղադրվող իրանցիները՝ ամենաբարձր քաղաքական էշելոններից, երբեք Արգենտինայում չեն եղել, դատավարությունը որևէ առաջխաղացում չի գրանցել:

Հիշեցնենք, որ ուրբաթ Արգենտինայի արտաքին գործերի նախարարը կանչել էր Բուենոս Այրեսում Ադրբեջանի դեսպանին ու նրան հայտնել Արգենտինայի կառավարության «խոր մտահոգությունը» Բաքվում Վելայաթիի գտնվելու կապակցությամբ: Միևնույն ժամանակ, նախարարը Ադրբեջանին խնդրել էր համագործակցել «նրան արտահանձնելու նպատակով ձերբակալելու հարցում»:

Հիշեցում

Բաքվում նոյեմբերի 14-15-ն անցկացվելու է աշխարհի կրոնական առաջնորդների երկրորդ գագաթնաժողովը՝ նվիրված Կովկասի մուսուլմանների վարչության (ԿՄՎ) նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի 70-ամյակին և ՈւՄՎ նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարման 40-ամյակին։

Միջոցառմանը հրավիրված են տարբեր ավանդական կրոնների մոտ 200 հոգևոր առաջնորդներ աշխարհի մի շարք երկրներից։ Գագաթնաժողովի կազմակերպիչներն են Կովկասի մուսուլմանների վարչությունը և Ադրբեջանի իշխանությունները։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica