close
Եղանակը Երևանում
8 Դեկտեմբերի 2019
+3°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
8 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ազգայինի և առաջադիմականի հակադրությունը կեղծ օրակարգ է. Քրիստինե Վարդանյան

Բլոգեր

13 Նոյեմբերի 2019, 09:54
 Ազգայինի և առաջադիմականի հակադրությունը կեղծ օրակարգ է. Քրիստինե Վարդանյան

ՀՅԴ ՀԵՄ կենտրոնական վարչության անդամ, ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող ուսանողական շարժման ակտիվիստ Քրիստինե Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ազգայինի և առաջիմականի հակադրությունը կեղծ օրակարգ է։ Ինձ համար հայոց լեզվի, մշակույթի, մեր ժառանգության հետ մեկտեղ նաև ազգային արժեք է մեր հասարակության սոցիալական կապերը՝ մեր միմյանց նկատմամբ սոցիումում դրսևորվող վերաբերմունքը։ Այս հասկացություններից որևէ մեկը չի հակասում առաջադեմ կամ լայնախոհ լինելուն։ Ի վերջո ո՞րն է առաջադիմությունը կամ ի՞նչ է նշանակում լայնախոհություն։ Եթե առաջադիմությունը ամեն ինչ անխտիր ու առանց հասկանալու կրկնօրինակելն է, իսկ լայնախոհությունը ամեն գաղափար՝ երբեմն անգամ իրար հակասողները կուրծքը պատռելով պաշտպանելը՝ ես ոչ առաջադեմ եմ, ոչ էլ լայնախոհ։

Իմ պատկերացմամբ լայնախոհությունը քեզնից տարբեր կարծիքներն ընկալելու և հասկանալու կարողությունն է, իսկ առաջադիմությունը տեղում չդոփելու և նոր գաղափարների համար բաց լինելու ունակությունը։ Բայց սա ամենևին չի նշանակում սեփական կարծիք չունենալ ու առանց ֆիլտրելու դառնալ ցանկացած գաղափարի ջատագովը։

Հ.Գ. Ինձ հանդիպած կաղապարված մտածողություն ունեցող մարդկանց շարքում առավել մեծ թիվ են կազմում առաջադիմության ու լայնախոհության քարոզիչները, ովքեր պատրաստ են վառել կամ քառատել ցանկացած մեկին, ով չի կիսում իրենց տեսակետը ու ունի այլ արժեհամակարգ։

#ազգայինօրակարգ
#ազգայինընկերվարություն »:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica