close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2019
+0°
+2°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2019
USD1477.71
GBP1629.96
EUR1531.55
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Իրավունք

12 Նոյեմբերի 2019, 21:20
 Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց

Աշխատանքային ժամի ավարտով պայմանավորված՝ դատարանն ընդմիջեց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի՝ մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանին ներկայացված բացարկի միջնորդությունը: Դատախազ Պետրոսյանին բացարկ հայտնելու միջնորդության քննարկումը կշարունակվի հաջորդ նիստում, որը տեղի կունենա նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին:

Հիշեցնենք, որ ըստ Հովհաննես  Խուդոյանի՝ նախաքննության ընթացքում վարույթ ներկայացնող մարմինն, ի դեմս քննիչների, թույլ է տվել մի շարք խախտումներ, այդ թվում ապօրինի խուզարկություններ, գործի հետ կապ չունեցող գույքի ապօրինի առգրավում, թաքցրել են Ռոբերտ Քոչարյանի օգտին տված ցուցմունքները: Նրա խոսքով՝ դատախազը, սակայն անտեսել է դրանք եւ որեւէ արձագանք դատավարական գործողությունների տեսքով չի ձեռնարկել:

Հավելենք նաեւ, որ ավելի վաղ էլ  դատարանը մերժել էր  Խուդոյանի միջնորդությունը դատավոր Աննա Դանիբեկյանի ինքնաբացարկի վերաբերյալ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica