close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Սիրիայում հայ հոգեւորականի և նրա հոր սպանության վերաբերյալ

Քաղաքական

12 Նոյեմբերի 2019, 19:28
 ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Սիրիայում հայ հոգեւորականի և նրա հոր սպանության վերաբերյալ

Հայաստանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ անդրադարձել է Սիրիայում հայ հոգեւորականի եւ նրա հոր սպանությանը:

Հայտարարությունում ասվում է.

«Խստորեն դատապարտում ենք Սիրիայի Դեր Զորի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունը, որի արդյունքում դաժանաբար սպանվել են Քամիշլիի Հայ Կաթողիկե եկեղեցու հոգեւոր հովիվ Հովսեփ քահանա Պետոյանն ու նրա հայրը՝ Աբրահամ  քահանա Պետոյանը, վիրավորվել է եկեղեցու սարկավագը:

Հոգեւորականների կյանքն ընդհատվեց այն պահին, երբ նրանք ծառայություն էին մատուցում պատերազմից հյուծված Դեր Զորի համայնքին։ Ըստ տարբեր աղբյուրների՝ հոգեւորականների սպանության պատասխանատվությունը ստանձնել է ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությունը:

Վերջին ամսվա ընթացքում Սիրիայի հյուսիս-արեւելքում իրականացվող ռազմական ներխուժումը եւ դրա արդյունքում ակտիվացած ահաբեկչական գործունեությունը հատկապես խոցելի են դարձնում քաղաքացիական բնակչությանը, այդ թվում ազգային եւ կրոնական փոքրամասնություններին։ Ինքնության հողի վրա շարունակվող հետապնդումներն ու սպանությունները վճռականորեն պետք է դատապարտվեն միջազգային հանրության կողմից։

Մեր խորին ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում զոհվածների հարազատներին, Սիրիայի Հայ կաթողիկե համայնքին եւ ողջ սիրիահայությանը՝ մաղթելով ուժ, տոկունություն եւ ոգու ամրություն:

Հայաստանը շարունակելու է մարդասիրական աջակցությամբ իր ներդրումը բերել Սիրիայում մարդասիրական իրավիճակի կայունացման գործին»։

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica