close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2019
+2°
+6°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արայիկ Հարությունյանի ներկայությունը Ֆրանսիայում մերժված է՝ նրա հետ ոչ մեկ խոսակցություն, ոչ մեկ հարաբերություն. Հրաչ Վարժապետյան

Քաղաքական

12 Նոյեմբերի 2019, 17:15
 Արայիկ Հարությունյանի ներկայությունը Ֆրանսիայում մերժված է՝ նրա հետ ոչ մեկ խոսակցություն, ոչ մեկ հարաբերություն. Հրաչ Վարժապետյան

Արայիկ Հարությունյանի ներկայությունը մերժված է, Արայիկ Հարությունյանի հետ ոչ մեկ հարաբերություն և ոչ մեկ խոսակցություն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ՀՅԴ Արեւմտյան Եվրոպայի ԿԿ անդամ, ֆրանսահայ հասարակական, քաղաքական գործիչ Հրաչ Վարժապետյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում նաև ԿԳՄՍ նախարարի՝ Ֆրանսիա այցի շրջանակում ընդունելությանը։

«Մենք այստեղ հստակ տարբերություն ենք դնում վարչապետի այցելության և Արայիկ Հարությունյանի ներկայության միջև։  Պարզապես՝ որովհետև Ֆրանսիայի նախագահի կողմից հրավեր է ստացել՝ մասնակցելու Ֆրանսիայում տեղի ունեցող միջազգային խորհրդաժողովին, այդ առիթով պետության հետ հարաբերությունը կուզենք ընդգծել»,- ասաց նա։

Հրաչ Վարժապետյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության հետ Ֆրանսիայի հայ համայնքն է հանդիպելու, ՀՅԴ-ի հետ առանձին հանդիպում նախատեսված չէ, բոլորի հետ նաև ՀՅԴ պատվիրակության անդամներ կլինեն։

«Արայիկ Հարությունյանի հետ հանդիպում չկա, և նույնիսկ եթե այդպիսի պահանջ ներկայացվի, տեղի չի ունենա: Պիտի մերժվի նման հանդիպումը պարզապես իր պահվածքին համար՝ «անդաստիարակ» հայտարարության համար, որովհետև «անդաստիարակը» չի վերաբերի Հայաստանի մեր ընկերներին, «անդաստիարակը» կվերաբերի յուրաքանչյուր դաշնակցականի»,- ասաց նա՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ «դրսի ու ներսի» Դաշնակցություն գոյություն չունի, այդ թեզը Լևոն Տեր-Պետրոսյանը փորձեց շրջանառության մեջ դնել, չհաջողեց, այս իշխանությունն էլ չի հաջողելու։

Անդրադառնալով ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանի հայտարարությանը, որ եթե Արայիկ Հարությունյանն ուզում է արտասահմանում իրեն վատ դիմավորեն, դրան էլ կարժանանա, Հրաչ Վարժապետյանն ասաց, որ ամբողջովին համաձայն է այս մտքին։

«Արծվիկ Մինասյանի հայտարարությունը մենք կընդունենք նաև իբրև դաշնակցական, որովհետև այնպես չէ, որ Արծվիկ Մինասյանի հայտարարությունն է, դա ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամի հայտարարություն է, իսկ Հայաստանի ԳՄ որոշումները և հայտարարությունները կհամընկնեն սփյուռքյան որևէ մարմնի որոշումներուն։ Նաև փորձ կկատարվի Սփյուռքի և ՀՀ Դաշնակցության մեջ շերտեր տեսնել. կա մե՛կ կուսակցություն, մե՛կ ղեկավարություն. բոլորը ենթական են ՀՅԴ Բյուրոյի որոշումներուն»,- ասաց Հրաչ Վարժապետյանը։

ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած՝ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով շարժումը Ֆրանիսայում ջերմ արձագանք է գտել: «Կողջունենք և 100 տոկոս կզորակցենք ՀԵՄ-ի ակցիային, որովհետև ՀԵՄ-ի ակցիա չէ միայն՝ Դաշնակցության ակցիա է, աշխարհի որևէ անկյունում որ դաշնակցական ակցիա գոյություն ունի, աշխարհի բոլոր դաշնակցականները իրենց միավորներով զորավիգ կկանգնեն այդ ակցիային»,- ասաց Հրաչ Վարժապետյանը։

Նիկոլ Փաշինյանի հանդիպումը հայ համայնքի հետ դեռ տեղի չի ունեցել, բայց Հրաչ Վարժապետյանն ասաց՝ վարչապետի՝ Փարիզ առաջին այցելությունից իր անձնական հետևությունն այն է, որ այս անգամ էլ կոնկրետ հարցումներին կոնկրետ պատասխաններ չեն հնչելու. «Այստեղ ևս ջուր պիտի ծեծի՝ նույն ջուրը, միակողմանի պիտի երգվի նույն երգը»։

Yerkir.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Փարիզում է` մասնակցելու Խաղաղության միջազգային երկրորդ ֆորումին։

Աննա Բալյան

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica