close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ԿԳՄՍ նախարարությունը ուսուցչությանն ուղղված 10 ամսագիր վերացրեց, և ոչ մեկը չի բարձրաձայնում. ՀՊՄՀ պրոֆեսոր

Բլոգեր

12 Նոյեմբերի 2019, 13:30
 ԿԳՄՍ նախարարությունը ուսուցչությանն ուղղված 10 ամսագիր վերացրեց, և ոչ մեկը չի բարձրաձայնում. ՀՊՄՀ պրոֆեսոր

«Ես չեմ ուզում արտահայտվեմ նախարարի կամ նախարարության, կրթության այսօրվա վիճակի մասին, քանի որ մթնոլորտը շատ է քաղաքականացված, ամենուրեք ատելություն է, թշնամանք։ Բայց կարծում եմ, որ նախարարությունը պետք է իմանա այսպիսի ծրագրերի, աշխատանքների մասին։

Զարմանում եմ նաև, որ մարդիկ ամեն ինչից խոսում են, բայց որ նախարարությունը ուսուցչությանն ուղղված 10 ամսագիր փակեց, վերացրեց, ոչ մեկը չի բարձրաձայնում», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսոր, մաթեմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար Համլետ Միքայելյանը՝ հրապարակելով իր կազմած ծրագիրը, որով ներկայացնում է լեզուն և խոսքը մաթեմատիկայի ապագա ուսուցիչներին։

Գիտնականին նաև մտահոգում է ԿԳՄՍՆ-ի կողմից մի շարք ամսագրերի փակման փաստը: «Մի՞թե ավելորդ էին Հայոց լեզու և գրականություն, Մաթեմատիկան դպրոցում, Մարդ և հասարակություն, Նախաշավիղ և այլ ամսագրեր, որոնք այսօր չկան։ Ինչու՞, կարող է որևէ մեկը պատասխանել...», - իր գրառումն այսպիսի հարցադրմամբ է ավարտել Համլետ Միքայելյանը:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica