close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+2°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վրաստանի սահմանակետում դարձյալ հայերեն գրքեր են առգրավվել

Հասարակություն

12 Նոյեմբերի 2019, 11:24
 Վրաստանի սահմանակետում դարձյալ հայերեն գրքեր են առգրավվել

Ջավախահայ ուղևորներից Yerkir.am-ը կրկին ահազանգ է ստացել, որ օրեր առաջ Հայաստան-Վրաստան սահմանային անցակետում դարձյալ հայերեն գրականություն է առգրավվել, մասնավորապես՝ հանրագիտարաններ:

«Մի քանի հանրագիտարաններ էին և մեկ-երկու այլ գրքեր, որոնք Երևանից էի ձեռք բերել՝ հանրագիտարանների շարքի պակաս հատորները լրացնելու համար: Վրացական սահմանին դրանք առգրավեցին, երկար տնտղեցին և այլևս չվերադարձրին՝ նշելով, որ առանց թույլտվության գիրք անցկացնելն արգելվում է: Մեզ համար հանելուկ է մնում այն հարցը, թե մի քանի հանրագիտարանի համար թույլտվությունը որտե՞ղ և ինչպե՞ս է ստացվելու: Պարզ ասում են՝ հայերեն մի՛ կարդացեք, հայերեն գիրքը հայաբնակ Ջավախքում արգելված է»,- նշեցին ուղևորները, որոնք չցանկացան իրենց անունները հրապարակել:

Yerkir.am-ի հետ զրույցում Երևանից Ջավախքի տարբեր բնակավայրեր ուղևոր փոխադրող վարորդները ևս հաստատեցին՝ գիրքն արգելված է, այն բոլոր դեպքերում առգրավվում է: Անգամ կատակով նշեցին՝ վրացական սահմանին խստիվ արգելված իրերն են՝ ծաղիկը, ձուկը, թմրանյութերը, զինամթերքն ու հայերեն գրքերը:

Փաստենք, որ այս երևույթը ցայտուն երևաց վերջին տասը տարում՝ սկսած 2009 թ. հունվարի 1-ից, երբ գործարկվեց նոր անցակետը: Արդյունքում՝  արգելվում է վրացական սահմանը՝ դեպի Ջավախք անցկացնել հայերեն գիրք-գրականություն: Վրացական սահմանապահները դա որևէ կերպ չեն բացատրում, նրանք պարզապես առգրավում են հայերեն ցանկացած գիրք, ամսագիր և այլն, դրանք կա՛մ վերադարձվում են տիրոջը՝ ստիպելով տեղում հետ ուղարկել, կա՛մ ընդհանրապես չեն վերադարձվում տիրոջը:

Ուղևորները համաձայն են՝ թող ստուգեն գրքերի բովանդակությունը, և, եթե կան հակապետական տեքստեր, թող արգելեն (թեև համացանցի դարաշրջանում անգամ ծիծաղելի է այս միջնադարյան մեթոդը): Այնինչ՝ արգելվում են բոլոր գրքերն անխտիր, և այստեղ խնդիրը ոչ թե բովանդակությունն է, այլ գրքի՝ հայերեն լինելու փաստը: Սա արդեն բոլորովին այլ խնդիր է, ցեղասպանական քաղաքականություն՝ ծանրագույն հետևանքներով:

Ավելին՝ վրացական սահմանին արգելված են ոչ միայն հայերեն գրքերը, այլև գնալով աճում է այն մարդկանց թիվը, որոնք գրքի հանդեպ սեր ունենալու պատճառով անցանկալի անձ են հայտարարված Վրաստանում: 

Հայաստանում իշխանափոխությունը, այսպիսով, որևէ դրական փոփոխության ազդակ չի հաղորդել այս տխրահռչակ իրողություններին: Իսկ վարչապետ Փաշինյանի՝ 20 կմ երկարությամբ ասֆալտը ջավախահայության գլխավոր խնդիրը համարելը և դա լուծված հայտարարելը պարզապես զավեշտ է այս աղետի համապատկերին: Դա նշել են հենց իրենք՝ ջավախահայերը:

ՀՀ պատկան մարմինները, բնականաբար, լավագույնս տեղյակ են այս ամենի մասին, այդուհանդերձ, նրանք որևէ հաջողության չեն հասել տարիների ընթացքում: Պատճառները և՛ առարկայական են, և՛ ենթակայական: Այդուհանդերձ, նրանց անգործությունը կամ գործողությունների անարդյունք ընթացքը կարող են աղետալի հետևանքներ ունենալ:

Ժամանակն է կոնկրետ հարցադրումների և քայլերի, ավանդական դարձած աչքակապությունը կամ աճպարարությունը ոչ միայն սպառել են իրենց, այլև անընդունելի են և աններելի:

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica