close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ազգը հերոսին էլ կտապալի, եթե տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը. Արծվիկ Մինասյան

Քաղաքական

11 Նոյեմբերի 2019, 19:08
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեր ազգը հերոսին էլ կտապալի, եթե տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը. Արծվիկ Մինասյան

Նիկոլ Փաշինյանը խորը թյուրիմացության մեջ է, եւ այս գործընթացի խորքային պատճառը չի ըմբռնել կամ առնվազն իրեն զեկուցել են մակերեսորեն․ ըստ Yerkir.am-ի այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, ԿԳՄՍ նախարարության դիմաց ՀՅԴ ՀԵՄ նախաձեռնած բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին:

Նրա խոսքով, սա պայքար է ազգային եւ ապազգային երեւույթների միջեւ. «Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը չի կարող իրեն վերագրել նախարարության գործառույթներ: Օրենքը հստակ սահմանում է, կառավարության անունից՝ ոլորտի քաղաքականությունն իրականացնում է ԿԳՄՍ նախարարությունը: Օրենքով հստակ է ձեւակերպված, թե ինչ քաղաքականություն պետք է իրականացվի, այն, ինչ իրականացնում է այս նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, հակասում է օրենքին: Այսինքն հակաօրինական ընթացքի մեջ է:

Երրորդ, ակնհայտ է, որ Արայիկ Հարությունյանը եւ իր խորհրդատուները, եւ եթե վարչապետն էլ միանա, ուրեմն նաեւ ինքը, ակնհայտորեն փորձում են ապակողմնորոշել այս ընդվզումը, որ առաջացավ երիտասարդության շրջանում: Այո, ՀՅԴ-ն հանդես է գալիս ազգայինը պահպանելու դիրքերից եւ գտնվելու է ցանկացած շարժման կողքին, որը ազգայինը դուրս մղելու գործողություն է իրականացնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը:

Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ ՀՅԴ երիտասարդական կազմակերպության հայտարարությանն են միացել 20-ից ավելի երկրների երիտասարդներ. «Սա խոսում է այն մասին, որ հարցը համազգային է դարձել: Օտարածին օրակարգերը սպասարկելու փոխարեն ժողովրդի բացարձակ մեծամասնությունն ստացած ցանկացած իշխանություն պարտավոր է ազգային դիմագիծը պահել: Սա իշխանության կռիվ չէ, այլ ազգայինը պահելու: Աշխարհում մրցակցող են լինելու այն ազգերը, որոնք իրենց արմատների զուգակցմամբ են զարգանում: Եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որ միշտ այդ դիրքերից է հանդես եկել, հանկարծ փոխել է իր դիրքորոշումը, ապա դա շատ վատ է: Դա նշանակում է, որ նա ժողովրդի տված քվեն օգտագործում է ի չարս»:

ՀՅԴ ԳՄ անդամը նկատեց, որ Նիկոլ Փաշինյանը եկել, փորձում էր Արայիկ Հարությունյանի ապազգային վարքագիծն իր վրա վերցնել. «Եթե իրեն թվում է, որ ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այդ տիպի հարցեր առաջ տանել, սխալվում է: Այդ հարցերում մեր ազգը զգայուն է եւ չի հանդուրժի անգամ հերոսին եւ նրան էլ կտապալի, եթե տեսնի, որ սպասարկում է օտարի օրակարգը:

Հրաժարականի պահանջը դեղին քարտերի մեր քաղաքականության համատեքստում է եւ արդեն կարմիր քարտ է կոնկրետ անձի: Սա կարմիր քարտ է Արայիկ Հարությունյանին, որ հեռացվի դաշտից»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության ֆունկցիան վերցնի իր վրա կամ կառավարության վրա՝ նշեց Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, թե կրթության, մշակույթի ոլորտում քաղաքականության պատասխանատուն կառավարությունն է:

«Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ այս ապազգային օրակարգի տերն ու հեղինակն ինքն է, ուրեմն ինքն էլ պետք է հեռանա: Բայց առայժմ կա հնարավորություն, որ այդ քաղաքականությունը փոխի: Մենք չենք ուզում այս մոտեցումը՝ սեւ ու սպիտակի բաժանել հասարակությունը, բայց եթե այդ դաշտ են մղում, պետք է բացատրեն իրենց հակազգային պահվածքը, թիրախը, ուղղորդումը որտեղից է գալիս»,-ասաց նա:

Անդրադառնալով Արայիկ Հարությունյանի հայտարարությանը, թե ՀՅԴ երիտասարդների բերած դատարկ արկղերը լցնելու է կրթության ոլորտում ՀՅԴ-ի գործունեության հետ կապված քրեական գործերով եւ հետ ուղարկի, Արծվիկ Մինասյանն ասաց. «Մենք պահանջել ենք, որ Արայիկ Հարությունյանը, եթե կան այդպիսի հանցագործություններ, ներկայացնի, հակառակ դեպքում՝ պետք է քրեական պատասխանատվության ենթարկվի սուտ մատնության համար կամ, առնվազն, հասարակությունը պետք է իմանա, որ սրանք քաղաքական հնարքներ, մանիպուլյացիաներ են: Նա պարզապես օդում հայտարարություններ է անում, որպեսզի ցույց տա, թե իբր լուրջ բան կա»:

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica