close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+5°
+6°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդային և կուսակցական հանդիպում Հոլանդիայում՝ ՀՀ և Արցախի ՀՅԴ կառույցների ներկայացուցիչների հետ

Քաղաքական

11 Նոյեմբերի 2019, 18:35
 Ժողովրդային և կուսակցական հանդիպում Հոլանդիայում՝ ՀՀ և Արցախի ՀՅԴ կառույցների ներկայացուցիչների հետ

Հոլանդիայի հայությունը մեծ ուրախությամբ դիմավորեց ՀՅԴ Հայաստանի եւ Արցախի ներկայացուցիչներին՝ ի դեմս Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի եւ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ Արթուր Մոսիյանի:

Դաշնակցական ներկայացուցիչները ողջունեցին եւ կարեւորեցին համայնքի իրականացրած աշխատանքները Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ, ինչպես նաեւ անդրադարձան հայաստանյան ներքաղաքական եւ համահայկական տարողություն ունեցող խնդիրներին։ Հանդիպման ընթացքում դաշնակցական գործիչները շեշտեցին հայրենիք-սփյուռք միասնության եւ «Մեկ ազգ, մեկ հայրենիք» գաղափարի հրամայականը՝ ի խնդիր հայության իղձերի եւ երազանքների իրականացման։

Ժողովրդային հավաքից հետո տեղի ունեցավ հանդիպում ՀՅԴ Հոլանդիայի կառույցի ընկերների հետ: Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվեցին ՀՀ եւ Արցախի ներքաղաքական իրադարձությունները։ Հոլանդիայի ընկերները ողջունեցին հայրենիքի դաշնակցական կառույցների գործունեությունը, հատկապես՝ Հայաստանի Գերագույն մարմնի վճռորոշ եւ սկզբունքային կեցվածքը Հայաստանի Հանրապետության իշխանության որոշ ներկայացուցիչների կողմից խրախուսվող եւ իրականացվող ապազգային դրսեւորումների դեմ։

Հոլանդիայի դաշնակցական կառույցը վերահաստատեց հայրենիքի Դաշնակցության կառույցների հետ համագործակցելու եւ անհրաժեշտության դեպքում նրանց օժանդակելու պատրաստակամությունը՝ հանուն պետականության ամրապնդման եւ հզորացման։

Հիշեցնենք՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն ու ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախագահ Արթուր Մոսիյանն այս օրերին գտնվում են Եվրոպայում։ Օրեր առաջ Դաշնակցության Փարիզի ժողովրդային տանը տեղի էր ունեցել նրանց հանդիպումը ՀՅԴ Ֆրանիսայի կազմակերպության ներկայացուցիչների հետ:

Հանդիպման ընթացքում, որին  տեսակապով մասնակցում էին նաև ՀՅԴ Մարսելի կազմակերպական շրջանի ներկայացուցիչները, քննարկվել են ՀՀ ներքաղաքական իրավիճակին, հայրենիք-սփյուռք հարաբերություններին և Արցախին առնչվող  մի շարք հարցեր։  Ձեռք են բերվել շտապ կիրարկման ենթակա մի շարք պայմանավորվածություններ։

ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
11 Դեկտեմբերի 2019, 15:05 ԱԱԾ-ն նոր բացահայտում է արել
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 HES_VIDEOՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica