close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+11°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրանուշ Հակոբյանը`ազգայինի մասին. քաղաքական գործչի թայմ-աութը

Քաղաքական

9 Նոյեմբերի 2019, 19:18
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրանուշ Հակոբյանը`ազգայինի մասին. քաղաքական գործչի թայմ-աութը

Կան փոքրամասնություններ, որոնք ուղղակի փորձում են իրենց ցույց տալ՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց քաղաքական գործիչ, Սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը՝ արձագանքելով մեր հարցին` Մետրոպոլիտենի տարածքի աղմուկ հանած ներկայացման մասին, որը ֆինանսավորել է ԿԳՄՍ նախարարությունը։ Այս և այլ խնդիրների մասին քաղաքական որևէ գնահատական տալ նա չցանկացավ՝ գործընթացներին չի հետևում, զբաղվում է գիտական, մանկավարժական գործունեությամբ, պառլամենտարիզմի թեմայով դասախոսում է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում։

Հրանուշ Հակոբյանը ժամանակին, երբ ղեկավարել է ՀՀ ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովը, դաշնակցական գործիչ, արձակագիր, հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը նրա տեղակալն էր։ Հրանուշ Հակոբյանը խնդրել էր, որ նիստերի ժամանակ Ռուբեն Հովսեփյանը նստեր իր կողքին․ «Ես ուղղակի ամաչում էի, որ ես պետք է նրան ղեկավարեմ, դրա համար ուզում էի, որ նա իմ կողքին լիներ և մենք երկուսս՝ հավասարը հավասարի իրավունքով նիստը վարեինք։  Չէր համաձայնում, առարկեց, ո՛չ․․․ ես խնդրեցի ուղղակի»։

Հրանուշ Հակոբյանը հիշում է, որ երբ նախաձեռնեցին «Մայրենի լեզվի տոն» ունենալ, ոչ բոլորն էին համաձայն և Հովսեփյանը դարձավ իր ամենահզոր պաշտպանը այդ հարցում։

Իրենց հանձնաժողովի նախաձեռնություններն ամենազգայունն էին մյուսների համեմատ․ «Ամենաազգային հանձնաժողովն էր։ Իսկ Ռուբեն Հովսեփյանը գալիս էր Համազգայինից, գալիս էր Դաշնակցությունից՝ իր էությամբ ազգային մարդ էր, խորքով մարդ էր։ Եվ Ռուբեն Հովսեփյանին իր երկրաբան լինելու մասնագիտությունն էր նաև օգնում, որ ամեն ինչ արմատին գնա, խորքին գնա, ընդերքին գնա և դրանից հետո անի այն բանաձևումները, որոնք անհրաժեշտ են»։

Հրանուշ Հակոբյանը հետաքրքիր դրվագներ հիշեց նաև Կարեն Դեմիրճյանի հետ իր աշխատանքից․ երբ Դեմիրճյանը ԱԺ նախագահ էր դարձել 10 տարի պետական կառավարման համակարգից դուրս մնալուց հետո, ինչպես էր փորձում իր կորցրած տարիները հետ բերել, սովորում էր, որ որևէ բանով հետ չմնա երիտասարդներից։

Նաև պատմեց Կրեմլի դահլիճում զգացած իր հպարտության մասին, երբ ԿԿ հերթական համագումարի ժամանակ ԽՍՀՄ 15 հանրապետություններից միայն Հայաստանի ղեկավարի ոտքի կանգնելիս ամբողջ՝ 5000 հոգանոց դահլիճը կանգնեց ու ծափահարեց։ Իսկ ելույթի ժամանակ, երբ մյուս հանրապետությունների ղեկավարները 10 րոպեանոց խոսքում Բրեժնևի անունը առնվազն 20 անգամ էին հնչեցնում, Կարեն Սերոբիչը ընդամենը 1 անգամ։ «Նա երբեք չէր քծնում»,-ասաց նա։

Վազգեն Սարգսյանի մասին հիշեց այն շրջանը, երբ խստումնալից երիտասարդին  «Գարուն» ամսագրի Գրական, գեղարվեստական, հասարակական, քաղաքական բաժնի ղեկավար էին նշանակել, որից հետո՝ ազատամարտն սկսվելուն պես նետվեց Երասխի պաշտպանությանը։

«Երբ նրա գիրքը պարգևատրելու ներկայացնելու խնդիրն էր բարձրացված, Վազգեն Սարգսյանի հետ Աղվան Վարդանյանն ու Այդին Մորիկյանը ևս ներկայացված էին։ Մենք՝ Պերճ Զեյթունցյանի հետ, նստած չգիտեինք՝ ո՛ր մեկին առավելություն տանք։ 1000 ռուբլի էր, ասացի՝ եկեք գումարը կիսենք։ Երբ Վազգենին ասացի՝ քո «Հացի համը» գիրքը լավն է, բայց մյուսներինը ևս, դրա համար կիսեցինք, ասաց՝ շատ ճիշտ եք արել, ընկե՛ր Հակոբյան․ ես տեսա նրա ուրախությունը»,-պատմեց Հրանուշ Հակոբյանը։

Աննա Բալյան

Այլ պատմություններ՝ տեսանյութում.

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica