close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչ որ սուպեր առաջադեմ մարդկանց թվում է, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կապված է բացառապես Մել ֆիլմի ֆինանսավորման հետ. Արմեն Գրիգորյան

Հասարակություն

9 Նոյեմբերի 2019, 17:50
 Ինչ որ սուպեր առաջադեմ մարդկանց թվում է, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կապված է բացառապես Մել ֆիլմի ֆինանսավորման հետ. Արմեն Գրիգորյան

ՀՅԴ անդամ Արմեն Գրիգորյանն իր ֆեյբուքյան էջում գրել է. Ինչ որ սուպեր առաջադեմ մարդկանց թվում է, թե Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջը կապված է բացառապես Մել ֆիլմի ֆինանսավորման հետ: Սա արվում է, որպեսզի դժգոհությանը տրվի նեղ, մասնակի երևույթի գնահատական և հերթական անգամ ինչ որ փոքր խմբի՝ արդեն սովորական դարձած, բողոքի դրսևորում: Սա մեծ, շատ մեծ թյուրիմացություն է: Այդ աղջկա՝ Մելինեյի, Մել ֆիլմը ընդամենը շատ փոքրիկ մասնիկն է: Սա ապացուցում է, որ կրթամշակութային ոլորտում ռեսուրսների անարդյունավետ մսխում է տեղի ունենում՝ բարձրաստիճան պաշտոնյաների հովանու ներքո: Պետական միջոցներով տրանսգենդեր պրոպագանդելը ապազգային գործունեություն է: Լինի այդ ֆիլմը, թե Կարաբինային բարձր մակարդակով բավարարված ընդունելություն՝ նույնն է:
Հենց այդ սուպեր առաջադեմ մարդկանց թվում է, թե ԱԶԳ բառն օգտագործելը հետամնացություն է, իրենց համար ազգ չկա, կա հանրույթ, կա public տարածք: Չկա ազգային մշակույթ, կա բիզնես պրոեկտներ: Չկա ազգային ավանդույթ, կա գլոբալիզացիա և կոսմոպոլիտիզմ: Չկա ավանդական ընտանիք կա ընտանեկան միավոր կամ զուգընկեր: Չկա ազգային բանակ, կա թրքասիրական մղումներ: Եվ այս առաջադիմությունը վճարվում է, վճարվում է օտարների կողմից, որպեսզի սպասարկվեն օտար օրակարգերը:
Հեռու գնա պետությունից էլ, մեզնից էլ, մենք հետամնաց ենք:
Մենք կարևորում ենք, որ ունենանք ազգային գաղափարներով սնված, գրագետ, հայի տեսակը գնահատող ու պահպանող, իր հայրենիքը սիրող, իր հայրենիքի նկատմամբ հոգատարության զգացումով լցված քաղաքացիներ: Մենք ուզում ենք, որ պետությունը զբաղվի ազգային մշակույթի առաջ մղմամբ, որ դաշտը ազատ չմնա և աղբով չլցվի: Մենք հետամնաց ենք, մենք մեր հույսը դրել ենք մեր վրա, իսկ հայրենիքի անվտանգության պահպանման հույսը դրել ենք Հայոց ազգային բանակի վրա: Մեր հետամնաց երիտասարդները դժգոհում են, որ ազգային ինքնությունը պահպանող Հայոց լեզուն, պատմությունը և մշակույթը անտերության է մատնված: Մեր հետամնաց երիտասարդը մտածում է Հայի սերունդների շարունականության մասին, իսկ առաջադեմը թքած ունի ինքնության վրա, կարևորը կուշտ ապրի:
Մենք հետամնաց ենք, իսկ առաջադեմները հենց նեղն են ընկնում լքում են երկրը, հրաժարվում քաղաքացիությունից, այդպիսին էր նաև այդ աղջիկը՝ Մելինեն:
Արայիկհարությունյանները այս ամենը հասկանալով են անում և մարդիկ խորը թյուրիմացության մեջ են, եթե հակառակ տեսակետն ունեն: Մի փոքրիկ դրվագ սխալ են հաշվարկվել, իբր պրոցեսը էլ հնարավոր չի կասեցնել: Հնարավոր է և կկասեցվի: Արայիկհարությունյանների գործունեությունը չի ծածկվում, ոչ տնօրհներքներով, ոչ հավաքած քվեներով, ոչ էլ կծածկվի ուժի կիրառմամբ: Այն ինչ տեղի է ունենում ազգային արժեքների հետ, գրված չէր, ո՛չ կառավարության գործունեության հնգամյա ծրագրում, ո՛չ իշխանությունների նախընտրական ծրագրում և ո՛չ էլ որևէ մեկը դրա մասին խոսք էր ասել նախընտրական շրջանում: Ասել են մեկ այլ բան, հիմա արվում է լրիվ հակառակը: Շատերն են հասկանում, որ Արայիկ Հարությունյանին մեկ օր անգամ չէին պահի, ուղղակի ձնագնդի էֆեկտն է սարսափեցնում: Բոլորից լավ այդ էֆեկտը իշխանություններն են զգացել, հետո ի՞նչ որ այն կոչեցին մի հիվանդության անունով, որը կոչվում էր՝ էյֆորիա: Անկախ սուպեր առաջադեմների և անգամ հետամնաց ազգապաշտների ցանկություններից այդ էֆեկտը լինելու է և դա շուտ կլինի, թե ուշ կապված է նրանից, թե քանի սուպեր առաջադեմ կա իշխանության մեջ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica