close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+5°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ավստրալիա, Կիպրոս, Լիբանան, Իրան՝ Հայաստանի ուսանողական շարժմանը միացած ՀՅԴ մի քանի տասնյակ ուսանողական-երիտասարդական միությունների ցուցակն արագորեն աճում է

Քաղաքական

9 Նոյեմբերի 2019, 12:46
 Ավստրալիա, Կիպրոս, Լիբանան, Իրան՝ Հայաստանի ուսանողական շարժմանը միացած ՀՅԴ մի քանի տասնյակ ուսանողական-երիտասարդական միությունների ցուցակն արագորեն աճում է

Yerkir.am-ը  հատուկ շարքով շարունակում է ներկայացնել ՀՅԴ աշխարհասփյուռ երիտասարդական և ուսանողական միությունների կոչերն ու հայտարարությունները, որոնցով նրանք դատապարտում են ՀՀ ԿԳՄՍ նախարարի վարքագիծը, միանում են Հայաստանի ուսանողական շարժմանն ու ՀՅԴ ՀԵՄ-ի նախաձեռնություններին՝ պահանջելով Արայիկ Հարությունյանի հրաժարականը: 

Այսպես.

ՀՅԴ Ավստրալիայի երիտասարդական միությունն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է աշխարհասփյուռ միությունների տարբերանշաններով լուսանկար՝ կից հայտարարությամբ, որում ասվում է. 

«ՀՅԴ Աւստրալիոյ Երիտասարդական Միութիւնը իր ամբողջական զօրակցութիւնը կը յայտնէ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/ին որը վերջին շաբթուայ ընքացքին սկսած է քարոզարշաւ մը ընդդեմ Հայաստանի Հանրապետութեան ԿԳՄՍ նախարար Արայիկ Յարութիւնեան ապազգային քաղաքականութեան պահանջելով անոր հրաժարականը։

ՀՅԴ Աւստրալիոյ Երիտասարդական Միութիւնը կու գայ հաստատելու թէ աշխարհասփիւռ Հայ Յեղափոխական Դաշնակցութեան ընտանիքը մէկ է եւ չկան դուրսի եւ ներսի դաշնակցականներ ինչպէս նշած է պարոն նախարարը։

#ԱրայիկԳնաՏուն

Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan»

 

ՀՅԴ Կիպրոսի երիտասարդական միությունն իր Ֆեյբուքյան էջում տեղադրել է Երևանում ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջող նստացույցի լուսանկարը՝ կից հայտարարությամբ, որում ասված է հետևյալը.

«Հ.Յ.Դաշնակցութեան Կիպրոսի Երիտասարդական Միութիւնը այս օրերուն կը զօրակցի՝ Հայաստանի Դաշնակցական Երիտասարդներու կազմակերպած ցոյցերուն:
“Սիրելի ընկերներ, մենք ձեր կողքին ենք, ձեր տարած ամէն տեսակի պայքարին մէջ:
Մենք ձեր կողքին ենք, երբ կը վտանգուին մեր ազգային արժէքները եւ կը ոտնահարուին մեր պատմամշակութային հիմնարկները:
Մենք ձեր կողքին ենք, ընկերային արդարութեան համար տարուող եւ լիարժէք ժողովրդավարական կարգեր հաստաատելու գործին մէջ:”

ՀՅԴ Կիպրոսի Երիտասարդական Միութիւն
Նիկոսիա 8 Նոյեմբեր 2019»

 

ՀՅԴ Իրանի «Յովնան Դաւթեան» ուսանողական միությունը Yerkir.am-ին է տրամադրել միության հայտարարության տեքստը, որում ասվում է հետևյալը.

«ՀՅԴ Յովնան Դաւթեան ուսանողական միութեան անդամները խորապէս ցնցւած են ՀՀ ԿԳՄՍ Արայիկ Յարութիւնեանի իրականացրած ապազգային քաղաքական օրակարգով։ Միանում ենք ՀՅԴ ՀԵՄ-ի մեր ընկերների մեկնարկած շարժմանը եւ մեր զօրակցութիւնն ենք յայտնում նրանց, միեւնոյն ժամանակ վերահաստատելով՝ «ՉԿԱ՛Յ ՆԵՐՍԻ ԵՎ ԴՈՒՐՍԻ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ, ԿԱՅ Մէ՛Կ ԴԱՇՆԱԿՑՈՒԹԻՒՆ»: Այսպիսով, յայտարարում ենք, որ արդի մարտահրաւէրների պայմաններում երբ ազգային էթնոմշակութային առանձնայատկութիւնները մղւել են յետին պլան՝ վտանգելով եւ խոցելի դարձնելով մեր ազգային ինքնութիւնը։ Երբ հայկական իրականութեան պայմաններում ադրբեջանական իշխանութիւնները շարունակում են իրենց ժողովրդին մեծ եռանդով ատելութիւն և թշնամանք ներարկել հայերի նկատմամբ։ Մեզ մնում է ամենայն պատասխանատւութեամբ եւ յանձնառութեամբ պայքարել յանուն ազգայինը սերունդների մօտ որպէս արժէք ձեւաւորելու առաքելութեան իրականացման շարունակութեանը եւ ազգային մտածողութիւն ու հայեցի դաստիարակութիւն ունեցող սերնդի կերտմանը: Քանի որ դա համարում ենք այն յենասիւնը, որը ապահովում է մտաւոր ներուժով հարուստ սերունդ ունենալու, ազգային եւ համամարդկային մշակութային արժէքները պահպանելու եւ սերնդեսերունդ փոխանցելու, արժէքային կայուն հայացքներ ունեցող, ազգին նւիրւած քաղաքացիներ դաստիարակելու, կրթելու գործընթացը: Այսպիսով, Պահանջում ենք, Արայիկ Յարութիւնեանի հրաժարականը, քանի որ՝ համոզւած ենք, որ նման անհեռատես քաղաքական օրակարգով անձինք սպառնալիք են մեր պետականութեան համար։ Եւ վերջում յստակեցնում ենք, որ ազգային սերունդների ձեւաւորման հեռանկարային ճանապարհը ոչ թէ ընտրութիւն չէ այլ հրամայական»:

 

ՀՅԴ Լիբանանի ուսանողական միությունը ֆեյսբուքյան իր էջում  տեղադրել է միության 115-ամյակի տարբերանշանով լուսանկար՝ «Դաշնակցութիւնը մէկ է: Մէկ է Դաշնակցութիւնը» մակագրությամբ, որին կից ասված է հետևյալը.

«Դաշնակցութիւնը 129 տարի գոյատեւած է իր միասնականութեամբ։ Չկայ ներսի եւ դուրսի Դաշնակցութիւն։

Զաւարեան Ուսանողական Միութիւնը զօրավիգ կը կանգնի Հայաստանի Երիտասարդական Միութեան եւ իր պահանջքներուն։

#Պատվով_հեռացիր

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն /ՀԵՄ/»:

 

Հիշեցնենք՝ նախորդիվ Yerkir.am-ը հրապարակել էր   ՀՅԴ Լիբանանի և Իրանի երիտասարդական միությունների՝ Հայաստանի ուսանողական շարժմանը միանալու մասին հայտարարությունները:

Ավելի վաղ Yerkir.am-ը  ներկայացրել էր աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ երիտասարդական և ուսանողական միությունների կոչերը, հայտարարություններն ու տեսաուղերձները, որոնցով նրանք միանում են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին՝ այդպիսով իրենց զորակցությունը հայտնելով Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica