close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2019
+2°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեմոդիալիզի սարքերի չափորոշիչները չեն փոխել. «Հրապարակ»

Հասարակություն

9 Նոյեմբերի 2019, 11:33
 Հեմոդիալիզի սարքերի չափորոշիչները չեն փոխել. «Հրապարակ»

 

Դավիթ Սանասարյանին եւ իր աշխատակիցներին առաջադրված մեղադրանքից հետո էլ հեմոդիալիզի պարագաների գնման մրցույթի չափանիշները չեն փոխվել։ Առողջապահության նախարարության մեր աղբյուրները վստահեցնում են, որ 2 ամիսը մեկ մրցույթ է հայտարարվում հեմոդիալիզի սարքավորումների նոր պարագաներ գնելու համար, քանի որ Դավիթ Սանասարյանի օրոք փոխվել էին չափորոշիչները, ավելի դյուրացվել, ինչի արդյունքում ոչ այնքան որակյալ սարքավորումներ են մատակարարվում բժշկական կենտրոններին։

Հիշեցնենք, որ հեմոդիալիզը կիրառվում է սուր երիկամային անբավարարության դեպքում։ Նոր սարքավորումների պարագաները, սակայն, չեն ձգում անգամ 2-3 ամիս, մինչդեռ նախկինում գերմանականներն առնվազն 1 տարի դիմանում էին։ Փորձեցինք առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից պարզել՝ ինչո՞ւ նորից չեն վերադառնում նախկին չափորոշիչներին, երբ ԲԿ-ներում դժգոհություններ կան, եւ այդ մասին մեզ պարբերաբար ահազանգում են։ Սակայն նախարարը բուն խնդրից խոսելու փոխարեն անպատասխանատու հայտարարություն արեց, թե ոչ մեկն էլ չի ահազանգում։ Կրկնեցինք հարցը, ասաց․ «Ես, ճիշտն ասած, չեմ կարող տիրապետել հազարավոր բժշկական սարքավորումների չափորոշիչներին, դրանք արվում են գնումների մասին օրենքի համաձայն, պարբերաբար ստուգվում են վերստուգիչ մարմինների կողմից, եւ եթե խախտումներ հայտնաբերվեին, մենք կարձագանքեինք»։ Բայց նախկին չափորոշիչները չեն գործում, չէ՞, մինչդեռ այդ փոփոխության հետ կապված՝ քրեական գործ է հարուցվել եւ քննվում է։ «Ես պատասխանեցի, որ չեմ կարող տիրապետել հազարավոր սարքավորումների չափորոշիչներին»։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica