close
Եղանակը Երևանում
26 Մայիսի 2020
+10°
+22°Ցերեկ
+10°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Մայ 2020
USD1483.00
GBP1588.54
EUR1526.57
RUB16.76
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Դոնալդ Թրամփը պահանջել է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկիչի անունը

Աշխարհ

9 Նոյեմբերի 2019, 11:28
 Դոնալդ Թրամփը պահանջել է բացահայտել «ուկրաինական գործով» իրազեկիչի անունը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել մերկացնողին, որի գործողությունները հանգեցրին պետության ղեկավարի իմփիչմենթի ընթացակարգի, բացահայտել իր անձը, հայտնում է BBC-ն: 

Հինգշաբթի իրազեկիչի իրավաբանը Սպիտակ տանը հայտնել էր, որ Թրամփի հռետորաբանության պատճառով իր հաճախորդին կարող է ֆիզիկական վտանգ սպառնալ:

Հեռուստաալիքը նշում է, որ մերկացնողի անունը մինչեւ հիմա համառորեն թաքցնում են ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ օգոստոսին ոմն իրազեկիչ զեկույց էր ներկայացրել, որը հանգեցրել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմփիչմենթի ընթացակարգի:

Զեկույցում, մասնավորապես, հայտարարվում էր, որ ԱՄՆ նախագահը ճնշում է գործադրել Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու վրա, որ նա քննություն սկսի ԱՄՆ նախագահի թեկնածու Ջո Բայդենի եւ նրա որդու՝ Հանթերի դեմ, որն աշխատում է Ուկրաինայում:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica