close
Եղանակը Երևանում
7 Դեկտեմբերի 2019
+5°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Դեկ 2019
USD1478.03
GBP1627.41
EUR1530.47
RUB17.50
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Վարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Քաղաքական

9 Նոյեմբերի 2019, 10:33
 Վարչապետն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղար Փոլ Ռիչարդ Գալլագերին: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Վարչապետը ողջունել է պարոն Գալլագերի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի մեր երկրի ու Վատիկանի միջև հարաբերությունների հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է խորացնելու երկկողմ կապերը Վատիկանի հետ և հայ ժողովրդի ջերմ վերաբերմունքն անձամբ Նորին Սրբություն Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի  և Սուրբ Աթոռի նկատմամբ: Այդ առումով, կառավարության ղեկավարը շեշտել է հայ-վատիկանյան ամուր հոգևոր և մշակութային պատմական կապերի փաստը ու նշել, որ դրանք լավ հիմք են հետագա համագործակցության համար:   

Փոլ Ռիչարդ Գալլագերը նշել է, որ Սուրբ Աթոռը ևս բարձր է գնահատում Հայաստանի հետ պատմական կապերն ու նշել Հռոմի պապի ջերմ զգացմունքները հայ ժողովրդի նկատմամբ: Սուրբ Աթոռի պետությունների հետ հարաբերությունների քարտուղարը հավելել է, որ Հայաստանը Վատիկանում ներկայացված է իր հարուստ պատմական ու հոգևոր  ժառանգությամբ, ինչը խոսում է երկկողմ սերտ կապերի վկայության մասին:    

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Հայաստանի ու Սուրբ Աթոռի միջև հարաբերությունների ամրապնդման և զարգացման հետագա քայլերը, մտքեր փոխանակել միջազգային ասպարեզում, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունների, ինչպես նաև տարածաշրջանային նշանակության խնդիրների շուրջ: Կողմերը կարևորել են Հայաստանի և Սուրբ Աթոռի ներդրումը աշխարհում խաղաղության պահպանման գործում:

Նիկոլ Փաշինյանը և  Փոլ Ռիչարդ Գալլագերն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին և վերջին զարգացումներին:

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica