2019-ին 2017-ի համեմատ փայտածուխի ներկրումը Հայաստան աճել է ավելի քան 500 տոկոսով. Փաշինյան
Տնտեսական

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Ինչ վերաբերվում է շինափայտին, 2019 թվականի տասը ամիսների կտրվածքով ներմուծվել է նույնքան շինափայտ, ինչ ողջ 2018 թվականի ընթացքում:
Իսկ 2017-ի ամբողջ տարվա համեմատ այս տարվա տասը ամիսներին ավել է ներկրվել 77 տոկոսով ավելի շինափայտ, իսկ ներմուծող ընկերությունների թիվը ավելացել է 51.4 տոկոսով կամ 70 ընկերությունով՝ 206 ընկերություն նախկին 136-ի փոխարեն:
Այս թվերը նշանակում են, որ Հայաստանի անտառների պահպանությանն ուղղված մեր քաղաքականությունը արդյունավետ է: Այդ թվում՝ կարողացել ենք հաղթահարել վերը նշված շուկաներում մենաշնորհային դրսեւորումները»: