close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա հոկտեմբերին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է

Հասարակություն

8 Նոյեմբերի 2019, 21:21
 ՀՀ երկու օդանավակայաններում այս տարվա հոկտեմբերին նախորդի համեմատ ուղևորահոսքն աճել է

Ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 298,300 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 12.6 տոկոսով: Այս մասին հայտնեցին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ից:

2019թ. հոկտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 14.6 տոկոսով: Եթե 2018թ. հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 249,857 ուղևոր, ապա 2019թ. հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 286,227 ուղևոր:

2019 թվականի հոկտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,073 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,067  ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 19.9% տոկոս:

  Ուղևորների թիվը 2018թ. հոկտեմբերին Ուղևորների թիվը 2019թ.

 

հոկտեմբերին

Տարբերությունը տոկոսային

 

հարաբերությամբ

«Զվարթնոց» 249,857 286,227 14.6%
«Շիրակ» 15,067 12,073 -19.9%
Ընդամենը 264,924 298,300

 

 

12.6%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,695,266 մարդ, որը 11.5 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- հոկտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 14.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

 
 
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica