close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+4°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ էր Արայիկ Հարությունյանը մինչև հեղափոխությունը․ Արծվիկ Մինասյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 20:01
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ո՞վ էր Արայիկ Հարությունյանը մինչև հեղափոխությունը․ Արծվիկ Մինասյանը պատասխանում է լրագրողների հարցերին

Բազմաթիվ անիմաստ քրեական գործեր հարուցելու և մեր իրավական համակարգը ծանրաբեռնելու փոխարեն՝ 2 հոդված կա, որով Արայիկ Հարությունյանը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ սուտ մատնության կամ հանցագործությունը պարտակելու հոդվածներով՝ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում ՝ անդրադառնալով քրեական գործերով ցուցարար երիտասարդների բերած արկղերը լցնելու մասին ԿԳՄՍ նախարարի սպառնալիքին։  

«ՀՅԴ-ն 3 ուղղությամբ էլ պատրաստ է՝ բանավեճի պատրաստ ենք, քրեականով պետք է ինքը գործը անի, հակառակ դեպքում իր նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործ և, ի վերջո, կրթական քաղաքականության մեջ՝ ի՞նչ է արել, բացի այս արատավոր գործողություններից՝ ուսուցչի արժանապատվությունն է վիրավորում՝ «դուք անգլերեն չգիտեք»՝ սա՞ է Կրթության նախարարի դաստիարակությունը»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Նա հիշեցրեց, որ ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը ևս հայտարարել էր հրապարակային բանավեճի պատրաստակամության մասին․ «Եթե Արայիկ Հարությունյանն այդքան վստահ է իր ուժերին, թող բանավիճի»։

Արծվիկ Մինասյանը հիշեց ֆիլմի հայտնի արտահայտությունը՝ «Իսկ ո՞վ էր Արայիկ Հարությունյանը մինչև հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանասավորմամբ է կրթություն ստացել»։

Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանի, Աշոտ Սիմոնյանի և Տարոն Տոնոյանի մամուլի ասուլիսի հիմնական շեշտադրումները։

Ասուլիսի ընթացքում՝ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Արծվիկ Մինասյանը խոսել է նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող շարժման կազմակերպական մանրամասների մասին։

Մամուլի ասուլիսի մանրամասներին ծանոթացեք այստեղ։

Աննա Բալյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica