close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+11°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Google-ը հայտարարել է YouTube-ի թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին

Աշխարհ

8 Նոյեմբերի 2019, 19:12
 Google-ը հայտարարել է YouTube-ի թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին

Google ընկերությունը հայտարարել է YouTube վիդեոծառայության թարմացված ինտերֆեյսի թողարկման մասին, հաղորդում է IXBT-ը:

Այն մի քանի օգտակար ֆունկցիա կունենա:

Մշակողները մեծացրել են հոլովակների նշաններն ու ընդլայնել նկարագրությունները: Արդյունքում հետաքրքիր կոնտենտ գտնելն ավելի հեշտ է դարձել: Բացի այդ, գլխավոր էջում լոգոներ են ավելացել:

Համակարգիչների համար հայտնվել է դիտման հարմար հերթ, որում հնարավոր է ավելացնել տեսանյութ՝ առանց ընթացիկ տեսանյութի վրա դադարի նշանը սեղմելու:

Դիտարկչի էջի փակելուց հետո հերթը վերանում է, սակայն տեսանյութը հնարավոր է ավելացնել «Դիտել ավելի ուշ» փլեյլիստում:

Թարմացված ինտերֆեյսը աստիճանաբար կտարածվի եւ շուտով հասանելի կդառնա բոլոր օգտատերերի համար վեբ տարբերակով եւ Android ու iOS պլանշետների վրա:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica