close
Եղանակը Երևանում
15 Դեկտեմբերի 2019
+6°
+7°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 22

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 18:17
 Հայ դիվականության պատմություն - 22

Պատմում են,որ ընտրությունների հաջորդ օրը,երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝  ապագա զինվորական դատախազ,այն ժամանակ ԿԸՀ նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը անկեղծորեն թվեր էր «նկարում»,ՌԱԿ-ի ղեկավար Միրզախանյանը մեծ ջանքերի գնով ներխուժեց Լեւոն Տեր-Պետրոսյանի մոտ եւ պահանջեց վերջ տալ ՌԱԿ-ի նկատմամբ կիրառվող խտրականությանը՝ արժանանալով միայն Լեւոնի արհամարհական դիտողությանը,թե՝ որքան տոկոս բերել եք,այնքան էլ ստանում եք։ Այդպիսին էին 5 տարի տեւող ներքին կուսակցական կռիվների եւ այդ կուսակցության ղեկավարների դավաճանության արդյունքները,որոնք ընդդիմություն էին խաղում ու միաժամանակ օգնում նեխած իշխանություններին։ Այդ ճանապարհով պատին ծեփեցին նախկին ցենտրիստական լուրջ կուսակցությանը։ Պարզվեց, որ իշխանությունը նման խաղեր չի սիրում,իսկ հասարակությունը՝ չի ներում։ Ի դեպ,ռամկավարները,մանավանդ՝  նրանց արտասահմանյան համախոհները,իշխանություններին երբեք անհանգստություն չէին պատճառում։

Այս բոլոր տարիների ընթացքում իշխանությունների գլխացավանքը Հայ Յեղափոխական Դաշնակցությունն էր,որը հետեւողականորեն ձեռք բերեց ՀՀՇ-ի դեմ անհաշտ պայքար մղող կուսակցության հեղինակությունը։ Այդ երկու կուսակցությունների փոխադարձ ատելությունն ամենեւին էլ գաղափարախոսական բնույթ չէր կրում։ Հայաստանի նորագույն քաղաքական դաշտում նրանք բնավ էլ ամենամեծը չէին՝ 1995թ. կոմկուսն անդամների թվով գերազանցում էր՝ երկուսին միասին վերցրած։ Ըստ տրամաբանության՝ ՀՀՇ-ի աչքի փուշը պիտի լինեին կոմունիստները,որոնց ճանկերից նրանք,հակակոմունիզմով փքված, խլեցին իշխանությունը։ Սակայն ՀՀՇ-ն, վերջին հաշվով,այս կամ այն չափով կարողացավ կազմակերպել տանելի քաղաքակիրթ համատեղելիություն։

ՀՀՇ-ն ՀՅԴ-ին մրցակից էր համարում հենց այն հարցում,որում կոմկուսը նրա մրցակիցը չէր կարող լինել եւ այդ դերին չէր էլ հավակնում։ Խոսքն արեւմտյան,հատկապես՝ ամերիկյան ու ֆրանսիական քաղաքական եւ հատուկ ծառայությունների համակրանքի մասին է,որոնց հետ ՀՅԴ-ն շփումների մեջ է եղել եւ,հավանաբար,շարունակում է շփումներ ունենալ,ինչը բնական է ու հասկանալի,քանի որ նա 70 տարի ստիպված է եղել գործել պատմական հայրենիքից դուրս։ ՀՀՇ-ին տանջում ու մտահոգում էր վայրենի խանդը,որը միանգամայն հիմնավորված էր՝ հարկ եղած դեպքում «տերերը» կարող են հենվել մրցակցող կողմի հետ։

Իրականում, 1992թ. գարնանն ամեն ինչ հենց այդպես էլ ընթանում էր։ Շատ բազմամարդ էին երկրի թալանի դեմ ուղղված՝ ՀՅԴ-ի բողոքի ցույցերը,որին ակտիվորեն փարիսեցիական մասնակցություն էր ցուցաբերում Դաշնակցության նոր բարեկամ Վազգեն Մանուկյանը։ Լեւոն Տեր-Պետրոսյանը կարողացավ գնել Վազգեն Մանուկյանին՝ նրան նշանակելով պետական նախարարի պաշտոնում (ուղղություն էր ցույց տալիս ուժայիններին) եւ դրանով իսկ քանդեց առաջին ընդդիմադիր կոալիցիան։

Այնուամենայնիվ, Դաշնակցությունը շարունակեց պայքարել, եւ բացառված չէ,որ անսպասելի եւ արմատական քաղաքական ուղղության փոփոխությունը (Ռուսաստանի հովանավորության տակ),որն իրականացվեց իշխող վարչակարգի կողմից՝ հակառակ նրանց բազմաթիվ արեւմտասիրական հայտարարությունների,շատ հարցերում պայմանավորված  էր գալիք իրարանցման ժամանակ Մոսկվայի վստահությունը ձեռք բերելու ձգտումով։ Կրկնում եմ՝ իսկապես դա ուժեղ քայլ էր,որը նաեւ հաշվի էր առնում ամբողջ հայ հասարակության ռուսասիրական տրամադրությունները, եւ վարչակարգը ռազմական հաջողությունների հետ շոշափելիորեն ամրապնդեց ինքն իրեն եւ մի քանի տարով երկարաձգեց իր կյանքը։ Մոսկվան, իր հերթին,որ տեղյակ էր Հայաստանում տիրող իրադարձություններին,գերադասեց իր ձեռքում ունենալ ՀՀՇ-ի վարչակարգը,որը հաշտվեց շրջանում Ռուսաստանի գլխավոր դերակատար լինելու մտքի հետ,քան անվերջ թաքնվող ՀՅԴ-ն,որը ղեկավարվում է Աթենքի գրասենյակից (ինչպես արդարացիորեն պնդում էր պաշտոնական քարոզչությունը)։ Հենց այս վերջին հանգամանքը,այլ ոչ թե Դաշնակցության կողմից պատրաստվող ինչ-որ առասպելական զինված ապստամբություն,դարձավ Դաշնակցության գործունեությունը կասեցնելու ձեւական պատճառը,որի բերումով Դաշնակցությունը չկարողացավ մասնակցել պառլամենտական ընտրություններին։ Եվ հասկանալի է, որ «ժողովրդական արժեքների» այսպիսի խոշոր խախտումը,մանավանդ՝ նախագահական ու պառլամենտական ընտրությունների հետագա կեղծիքները,որ ուղեկցվում էին կրակոցներով եւ Երեւանի փողոցներում հրասայլերի ներկայությամբ,Տեր-Պետրոսյանի վարչակարգը,առանց Կրեմլի թույլտվության ու առանց ռուսական հատուկ ծառայությունների,ինքնուրույն երբեք չէր համարձակվի իրականացնել։ Իշխանությունների վախն այնքան մեծ էր Դաշնակցությունից,որ նրա դեմ պայքարը բարձրացել էր պետական քաղաքականության մակարդակի,իսկ Դաշնակցության վարկաբեկումը կատարվում էր բոլոր ուղղություններով։ Մոսկվային համոզում էին,որ ՀՅԴ-ն ունի ռուսատյաց տրամադրություններ,հիշեցնում էին 75 տարի առաջ գործած մեղքերի մասին, ու Ռուսաստանի քաղաքական գործիչները սիրով ընդունում էին այդ թեզերը, չնայած Դաշնակցության ներկայացուցիչների կատաղի դիմադրությանը,որոնք նստած էին Մոսկվայում եւ ապարդյուն կերպով ջանում էին ապացուցել հակառակը։ Կասկածամիտ արեւմտյան դիվանագետներին վախեցնում էին այլ բաներով՝ Դաշնակցությունն ունի ազգայնական եւ «ահաբեկչական» էություն, եւ արեւմտյան գործիչները հանգիստ սպասում էին դատավարության ավարտին ու դատարանի որոշմանը,որը երկարաձգվեց մոտ 2.5 տարի՝ մինչեւ Լեւոն Տեր-Պետրոսյանի վարչակարգի անկումը։ Դա անհիմն մեղադրանքների ծաղկման շրջան էր։ Սեփական ժողովրդին խաբում էին,թե Դաշնակցությունը ցանկանում է կազմակերպել զինված հեղաշրջում եւ Հայաստանը ներքաշել Թուրքիայի հետ պատերազմի մեջ։ Իսկ իրականում հայ-ադրբեջանական բախման թե՛ սկզբնական,թե՛ ամենադժվար պահերին Դաշնակցությունը շատ բան արեց Ղարաբաղի պաշտպանությունը կազմակերպելու համար։

Մի խոսքով՝ դա հերյուրանք էր, սակայն տարօրինակ կերպով հասավ իր նպատակին՝ մի անգամ եւս ապացուցելով,որ հայ հասարակարգը առաջվա նման քաղաքական իմաստով մնացել է մանկամտության մակարդակին եւ շատ հեղհեղուկ է։ Որովհետեւ եթե հավատում էին այդ ստին կամ  Մոսկվայում,Վաշինգտոնում,Փարիզում եւ այլուր ցույց էին տալիս,թե հավատում են դրան,ուրեմն նրանց ձեռնտու էր հավատալը,մինչդեռ Հայաստանի Հանրապետության սեփական քաղաքացիներն այդ առումով զբաղվելու ժամանակ չունեին,նրանք դիտում էին վարչակարգի սրընթաց անկումը, որը կարծես թե ազատվել էր ամենավտանգավոր մրցակցից,ուստի թուլացել էր։  

 

Շարունակելի

Փաշինյանը կայցելի Ռուսաստան
13 Դեկտեմբերի 2019, 17:44 Փաշինյանը կայցելի Ռուսաստան
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica