close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2019
+4°
+8°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2019
USD1477.51
GBP1640.53
EUR1533.90
RUB17.66
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում. փորձում են տապալել միասեռական զույգի մասին ֆիլմի պրեմիերան

Տարածաշրջան

8 Նոյեմբերի 2019, 17:32
 Լարված իրավիճակ՝ Թբիլիսիում. փորձում են տապալել միասեռական զույգի մասին ֆիլմի պրեմիերան

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում գտնվող «Ամիրանի» կինոթատրոնի մուտքի մոտ լարված իրադրություն է։ 

Հիշեցնենք՝ այս կինոթատրոնում նախատեսվում է աղմուկ բարձրացրած «Հետո մենք պարեցինք» ֆիլմի պրեմիերան: Մի շարք վրացական կազմակերություններ ու անհատներ խոսել են ցուցադրությունը տապալելու մասին։

Այս պահին ոստիկանական պատի է կազմվել՝ բախումներից խուսափելու համար։ Կինոթատրոնի մուտքը փակ է նույնիսկ այլ ֆիլմի ցուցադրության եկած դիտողների համար։

Ավելի վաղ «Վրացական քայլերթ» կազմակերպությունը, որն աչքի է ընկնում ազգայնական հայտարարություններով, խոստացել էր թույլ չտալ ֆիլմի ցուցադրությունը։ «Մեր ակցիան համասեռամոլության քարոզի դեմ է։ Մենք երաշխավորում ենք, որ ցուցադրությունը չի կայանալու։ Մենք գործելու ենք բացարձակ խաղաղ»,- ասել է կազմակերպության ղեկավարներից Սանդրո Բրեգվաձեն:

Բոլոր տոմսարկղերում ֆիմի տոմսերը ռեկորդային արագությամբ սպառվել են։

Aliq.ge

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica