close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիծաղահարույց է 21-րդ դարում բերել այդ՝ 20-րդ դարասկզբի «Հուզանքը». Նարինե Դիլբարյան

Հասարակություն

8 Նոյեմբերի 2019, 17:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծիծաղահարույց է 21-րդ դարում բերել այդ՝ 20-րդ դարասկզբի «Հուզանքը». Նարինե Դիլբարյան

21-րդ դարում բերել՝ այդ 20-րդ դարասկզբի «Հուզանքը» և դրա համար բյուջեից գումար ստանալ, իմ կարծիքով, բավական ծիծաղահարույց է. այսօր լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ ցուցարարներին միացած  լեզվաբան, բանասիրական գիտությունների թեկնածու Նարինե Դիլբարյանը:

«Եվ, իհարկե, խնդիրն այստեղ համակարգային է. ինչպես տեսնում ենք՝ շատ պետական պաշտոնյաներ ասում են, որ իրենք չգիտեն, դա հանձնաժողովն է եզրակացություններ տվել: Հանձնաժողովից ինչ-որ մեկը հրաժարվեց, ասաց, որ ինքը չի ստորագրել»,- նշեց նա:

Ըստ Դիլբարյանի՝ քաղաքացիները պետք է հետամուտ լինեն, որպեսզի մեր բյուջետային գումարները չտրամադրվեն ինչ-որ նեղ, ցնցակաթվածի բարդույթներով տառապող մարդկանց միջոցառումները ֆինանսավորելու համար:

«Ինչ վերաբերում է «Մել» ֆիլմին, եթե մարդն ուղղում է բնության ու իր ներքին հակադրությունը, գուցե կարելի է ուրախանալ, բայց ոչ՝ բյուջետային գումարների հաշվին. մեղմ ասած՝ անըմբռնելի է»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica