close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+11°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.40
GBP1612.93
EUR1526.81
RUB17.46
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զորավար Անդրանիկի և մարշալ Բաբաջանյանի երջանկությունն ու դժբախտությունը. «Ակամա երգիծաբաններ» - 13

Մշակույթ

8 Նոյեմբերի 2019, 17:15
 Զորավար Անդրանիկի և մարշալ Բաբաջանյանի երջանկությունն ու դժբախտությունը. «Ակամա երգիծաբաններ» - 13

Մի առիթով մարշալներ Բաղրամյանն ու Բաբաջանյանը գտնվում էին Հայաստանում: Զորավարները շրջեցին հանրապետությունում, հանդիպումներ ունեցան աշխատավորության հետ, եղան պատմա-մշակութային վայրերում, բնության անկրկնելի գեղեցկություններին գերված՝ շրջեցին լեռնաշխարհում:

Մի հանդիպման ժամանակ, որ տեղի  էր ունենում Համազասպ Բաբաջանյանի բարեկամների հարկի տակ, զրույցի ընթացքում մարշալը հարցրեց մեզ՝ սեղանի մասնակիցներին.

-  Կցանկանայի իմանալ՝ հայ զորավարներից ո՞վ է ձեր ընտրյալը, ձեր կուռքը…

- Անդրանիկը,- անվարան պատասխանեցինք մենք:

Մարշալի հարցմանը նման պատասխան տալն այնքան էլ հեշտ չէր մեզ համար և ոչ էլ այնքան հաճելի մարշալի համար: Այդպես էինք մտածում մենք, բայց այդպես չէր խորհում Բաբաջանյանը:

Մի քիչ մտորելուց հետո նա պատասխանեց.

- Պատկերացրեք՝ զորավարի իմ իդեալը ևս Անդրանիկն է, նա խելահեղորեն քաջ էր, իսկական ռազմիկ և կարողացավ այնքան դժվարին ժամանակներում անմնացորդ կերպով ծառայել իր ժողովրդին: Սա ինքնին նրա երջանկությունն էր, սակայն հայկական չլուծվող հարցը դարձավ նրա դժբախտությունը:

Ես պետք է անկեղծորեն խոստովանեմ, որ մի տեսակ մեղավորության զգացում ունեմ իմ ժողովրդի առջև, եթե կուզեք՝ դժբախտության զգացում, որ չկարողացա ծառայել նրան, միաժամանակ, երջանիկ եմ, որ առիթ չեղավ ծառայելու…

 

Շարունակելի

Հաղորդագրություն
12 Նոյեմբերի 2019, 20:21 Հաղորդագրություն
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica