close
Եղանակը Երևանում
12 Նոյեմբերի 2019
+3°
+13°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
12 Նմբ 2019
USD1477.22
GBP1610.79
EUR1526.33
RUB17.47
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Եթե Արայիկ Հարությունյանի փոխարեն գա Արևիկ Անափիոսյանը, ոչինչ չի փոխվելու. ԵՊՀ ուսանող

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 16:04
 Եթե Արայիկ Հարությունյանի փոխարեն գա Արևիկ Անափիոսյանը, ոչինչ չի փոխվելու. ԵՊՀ ուսանող

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Գևորգ Գյուլումյանը Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ պետք չէ ԵՊՀ ուսանողների`  ՀՅԴ ՀԵՄ այս նախաձեռնությանը միանալու մեջ փնտրել քաղաքական ենթատեքստ: «Ունեմ ընկերներ «Բարգավաճ Հայաստան»-ից, ՀՅԴ-ից, Հանրապետականից, «Իմ քայլը»-ից, ՀԱԿ-ից, նույնիսկ կոմունիստ ընկերներ ունեմ՝ ավագ տարիքի: Մեր պահանջը քաղաքական չէ, ուստի հորդորում եմ ՖԲ մի շարք օգտատերերի ու ֆեյքերի՝ չփորձել սոցիալական հարթակներում կարծիք ստեղծել, թե մենք քաղաքական ուժի ենք հարում: Սկզբում ՀՅԴ ՀԵՄ անդամները մեզ միացան՝ մեր կազմակերպած ակցիային, այնուհետև մենք` ուսանողներով, միացանք նրանց նախաձեռնությանը` ԿԳՄՍ նախարարի հրաժարականի պահանջին»,- ասաց նա:

Ուսանողի հավաստմամբ՝ ուսանողների կողմից ՀՅԴ ՀԵՄ այս նախաձեռնությանը միանալը ոչ թե պարտքի զգացում է, այլ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ հավաքվել:

Yerkir.am-ի հարցին, թե ի՞նչ կփոխվի, եթե, այնուամենայնիվ, ԿԳՄՍ նախարարը հրաժարական տա, Գևորգ Գյուլումյանը պատասխանեց. «Պահանջում եմ նախարարի հրաժարականը, որովհետև մարդը չի կարողանում աշխատել, նախարարություններ են միացրել իրար ու տվել անփորձ մարդու: Մեր պայքարը գաղափարի համար է. եթե Արայիկ Հարությունյանի փոխարեն գա Արևիկ Անափիոսյանը, ոչինչ չի փոխվելու»:

Նարա Մարտիրոսյան

 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica