close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+5°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Փաշինյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու է կառավարությունը ֆինանսավորել «Մել» ֆիլմը

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 16:00
 Փաշինյանը այդպես էլ չկարողացավ պատասխանել, թե ինչու է կառավարությունը ֆինանսավորել «Մել» ֆիլմը

Վազգեն Սարգսյան 5 հասցեում գտնվող՝ ԿԳՄՍ նախարարության շենքի առջև երեկվանից շարունակվում է ՀՅԴ ՀԵՄ կազմակերպած նստացույցը, որին մասնակցում են նաև այլ ուսանողներ: Այսօր Նիկոլ Փաշինյանը ԱԳՆ գնալու ճանապարհին հանդիպում ունեցավ ՀՅԴ երիտասարդների հետ: Զրույցի ընթացքում երիտասարդներն իրենց բողոքներն ուղղեցին Փաշինյանի կառավարության անդամի նկատմամբ:

Պատասխանելով «Մել» ֆիլմի՝ ԿԳՄՍՆ-ի կողմից հատկացված 20 մլն ֆինանսավորմանը, Փաշինյանը նշեց, որ խոսքը Եվրոպայի եռակի չեմպիոնի մասին, «որի պատվին Հայաստանի դրոշը բարձրացվել է և հնչել է Հայաստանի զինանշանը»:

«Հիմա՝ եթե աշխարհի տարբեր երկրների ներկայացուցիչներ, ովքեր մեր քաղաքացու, մեր նախկին չեմպիոնի մասին ֆիլմ են նկարում, իրականացնում են 90 տոկոս ֆինանսավորումը և տասնյակ միլիոն դոլարների ֆինանսական օգնություն են ցույց տալիս Հայաստանին, մի պուճուր էլ մենք չֆինանսավորե՞նք: Մենք ֆինանսավորել ենք ֆիլմի այն հատվածը, որը մեր չեմպիոնի մասին է»,- ասաց Փաշինյանը:

ՀՅԴ երիտասարդները նշեցին, որ այդ ֆիլմն ամենևին ծանրորդ Մելինե Դալուզյանի սպորտային կյանքի մասին չէ, այդ աղմկահարույց ֆիլմի ռեժիսորը «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում նշել է, որ ֆիլմը սեռափոխվածության մասին է: «Նախարարը Ձեր բարձրացրած խնդիրը չի իրականացնում, երևի նախարարը խառնել է թագավորներին ու Մելին, և հիմա նրա մասին է ֆիլմ նկարահանվում»,- նշեցին երիտասարդները:

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ 11.40-ից հետո:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica