close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+5°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ակնկալում ենք` վարչապետը մեր տեսակետները հաղորդի Արայիկ Հարությունյանին, գուցե թիմակցի շուրթերով դրանք այլ արձագանք ստանան. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 15:35
 Ակնկալում ենք` վարչապետը մեր տեսակետները հաղորդի Արայիկ Հարությունյանին, գուցե թիմակցի շուրթերով դրանք այլ արձագանք ստանան. ՀՅԴ ՀԵՄ անդամ

Yerkir.am-ը զրուցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջինը հարցերն ուղղած՝ ՀՅԴ ՀԵՄ անդամ Քրիստինե Վարդանյանի հետ:

- Վարչապետին առաջին հարցը Դուք ուղղեցիք և փոխանցեցիք թուղթ, ի՞նչ էր գրված թղթում:

- Հարցրեցի՝ արդյո՞ք հարիր է համարում այն բառապաշարը, որով ԿԳՄՍ նախարարը խոսում է մարդկանց հետ: Վարչապետը  պատասխանեց, որ տեղյակ չէ: Նրան փոխանցեցինք թղթի վրա գրված արտահայտությունները, որոնք իրեն թույլ էր տվել Արայիկ Հարությունյանը, նաև՝ մետրոյի ժետոն, որպեսզի ԿԳՄՍ նախարարն  այսօր մետրոյով տուն գնա և հասարակական տրամադրությունները ստուգի:

- Փաշինյանը նշեց, որ ԿԳՄՍ ոլորտների որոշումների համար միայն Արայիկ Հարությունյանը չէ պատասխանատու, դրանք արտահայտում են նաև կառավարության դիրքորոշումը, այս դեպքում դուք շարունակելո՞ւ  եք պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

- Քանի որ Արայիկ Հարությունյանը համակարգում է ԿԳՄՍ ոլորտները և պատասխանատու է դրանց քաղաքականության համար, շատ տրամաբանական է, որ ոլորտի խնդիրների համար պահանջվում է ոլորտի նախարարի հրաժարականը: Եթե ամբողջ կառավարությունը կսկսի պաշտպանել Արայիկ Հարությունյանի բոլոր այս վիճահարույց տեսակետները, այն ժամանակ կորոշվի իրադարձությունների զարգացման ընթացքը:

- Վարչապետը, կարծես, համաձայն չէ ձեր պահանջին, ի՞նչ եք ակնկալում հանդիպումից:

- Տրամաբանական է, որ վարչապետը նշեց՝ թեպետ ծանոթ է մեր պահանջներին, բայց համաձայն չէ: Ակնկալում ենք՝ մեր տեսակետները փոխանցի Արայիկ Հարությունյանին, գուցե թիմակցի շուրթերով դրանք այլ արձագանք ստանան:

Ավելի վաղ Yerkir.am տեղեկացրել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հետ, որոնք նստացույց են անում ԿԳՄՍ նախարարության շենքի առջև: Փաշինյանը գնում էր ԱԳՆ՝ երիտասարդ դիվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու։

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica