close
Եղանակը Երևանում
25 Հունվարի 2020
-7°
+0°Ցերեկ
-7°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Հնվ 2020
USD1478.87
GBP1626.79
EUR1528.43
RUB17.75
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ. Վարչապետն այս պահին հանդիպում է ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հետ

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 13:57
 ՈՒՂԻՂ. Վարչապետն այս պահին հանդիպում է ՀՅԴ ՀԵՄ ցուցարարների հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը րոպեներ առաջ եկավ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն՝ հանդիպելու ՀՅԴ ՀԵՄ երիտասարդների հետ, որոնք երեկվանից նստացույց են իրականացնում նախարարության շենքի առջև՝  պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը:

Նիկոլ Փաշինյանն իր ֆեսբուքյան էջում հանդիպման առնչությամբ գրել է. «Գնում եմ ԱԳՆ՝ երիտասարդ դւվանագետների երդման արարողությանը եւ դիվանագիտական դպրոցի ստեղծման տասնամյակին նվիրված միջոցառմանը մասնակցելու»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը հինգշաբթի օրվանից բողոքի ակցիաներ է իրականացնում՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով: Ավելի ուշ նրանք բողոքի ակցիա էին իրականացրել նաև ԿԳՄՍ նախարարության շենքում:

Ավելի վաղ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հանդես էր եկել առաջարկությամբ, որով նախատեսվում է «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաները հանել բարձրագույն կրթական հաստատություններում դասավանդվող պարտադիր առարակների ցուցակից:


Եղանակն՝ առաջիկա օրերին
25 Հունվարի 2020, 09:22 Եղանակն՝ առաջիկա օրերին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica