close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2019
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել

Տարածաշրջան

8 Նոյեմբերի 2019, 11:22
 Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել

Առնվազն 5 մարդ զոհվել, 120-ը տուժել են այսօր՝ նոյեմբերի 8-ին, Իրանի հյուսիս-արեւմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է ՏԱՍՍ-ը՝ Իրանի Press TV հեռուստաալիքին հղումով:

5.8 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է երկրի հյուսիսարևմտյան Արեւելյան Ադրբեջան նահանգում: Էպիկենտրոնը գտնվում է 1,4 միլիոն բնակչությամբ Թավրիզ քաղաքից 118 կիլոմետր հեռու, իսկ օջախը 10 կիլոմետր խորությունում է: Ավելի ուշ գրանցվել են 4.1-ից մինչեւ 4.8 մագնիտուդով մի շարք հետցնցումներ:

Եվրոպայի միջերկրյածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տեղեկացմամբ՝  երկրաշարժի շրջանում բնակչության մոտավոր թիվը կազմում Է 20 միլիոն:

Ավելի վաղ հաղորդվել էր 4 զոհվածի եւ 70 տուժածի մասին:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ տեղական ժամանակով ժամը 02:47-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 22:47-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 37.820 եւ արեւելյան երկայնության 48.340 աշխարհագրական կոորդինատներով (Իրան՝ Արդեբիլ քաղաքից 45 կմ հարավ, ՀՀ Մեղրի քաղաքից 210 կմ հարավ-արեւելք), օջախի 10 կմ խորությամբ, 5.9 մագնիտուդով երկրաշարժ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Սյունիքի մարզի Կապան, Մեղրի եւ Գորիս քաղաքներում՝ 4, Վայոց ձորի Եղեգնաձոր եւ Վայք քաղաքներում՝ 3-4, Արարատի Արարատ քաղաքում եւ Երեւանում՝ 3 բալ ուժգնությամբ:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica