close
Եղանակը Երևանում
6 Դեկտեմբերի 2019
+4°
+5°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
6 Դեկ 2019
USD1477.94
GBP1627.63
EUR1530.13
RUB17.49
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայ դիվականության պատմություն - 21

Քաղաքական

8 Նոյեմբերի 2019, 12:19
 Հայ դիվականության պատմություն - 21

Դրական փոփոխությունները նկատվեցին արդեն 1997թ. սկզբին. ամենուր բանակի սպայի ուսադիրներ ունեցող պատահական մարդիկ փոխարինվեցին Ռուսաստանի եւ Հայաստանի բարձրագույն զինվորական կրթություն ստացած երիտասարդներով, որոնք աստիճանաբար դուրս մղեցին անկանոն աշխարհազորի վայրենի,կամայական բարքերը։

Բերեմ այսպիսի մի տվյալ. Վայոց ձորի զորամասում,որտեղ տիրում էին ոչ կանոնագրային փոխհարաբերությունները,մեկ տարվա ընթացքում՝1996թ. ամառվանից մինչեւ 1997թ. աշուն,տեղի ունեցան 186 արտակարգ դեպքեր (այն էլ՝ միայն արձանագրվածները,այսինքն՝ նրանք,որոնք անհնար էր թաքցնել)։ Իսկ հաջորդ տարի նոր հրամանատարի օրոք տեղի է ունեցել միայն մեկ արտակարգ դեպք։ Բայց սխալ կլիներ հայկական բանակի կազմավորման շրջանի բոլոր չարիքների սկզբնապատճառը որոնել միայն նախկին աշխարհազորայիններից կազմված սպայական կազմի անպատրաստ եւ անտեղյակ,անիրազեկ լինելու մեջ։ Նախ՝ նրանցից ոչ բոլորն ունեին այդ կոչումը կրելու բարոյական իրավունք,այն պահին,երբ  ռազմական իրադրությունը բարենպաստ էր հայերի համար,իսկական հայրենասերների մեծ մասը դուրս եկավ բանակից՝ տեսնելով,որ բանակ են գալիս այնպիսի մարդիկ,որոնք սրտի թելադրանքով1989-1991թթ. սառչում էին լեռներում եւ սովորական հրացաններով կռվում զրահապատ մեքենաների դեմ։ Այդ տղաներից շատերը զոհվեցին,իսկ նրանց փոխարինողներն իրենց մտադրություններով այնքան էլ ազնիվ չէին եւ ոչ էլ այնքան՝ մաքուր ձեռքերով։

Բայց առաջին հերթին եւ հիմնականում ինքը՝ իշխանությունը, իրենք՝ ղեկավար շրջանները, իրենց շուրջը կատարվող այլանդակությունները մեծ պատրաստակամությամբ վերագրում էին պատերազմին,պատերազմով էին արդարացնում սեփական թալանը եւ բացահայտ ավազակությունը։ Նրանց էլ նմանվում էին մանր գիշատիչները։ Բավական է ասել,որ գրեթե 3 տարվա ընթացքում պատերազմի եւ շրջափակման պատրվակով պետությունը,որ իր ձեռքում կենտրոնացրել էր հացահատիկի ներմուծման եւ հացի արտադրության մենաշնորհը (Լյուդովիկոս XVI-ի կառավարության նման) հանդես էր գալիս ոչ միայն խոշորագույն հացավաճառի,այլեւ թերակշռողի դերում։ Հացի մեկ բոքոնը, որպես օրենք, կշռում էր 750 գրամ,սակայն վաճառվում էր 1 կիլոգրամի գնով։ Պատահական չէր,որ արդեն մեր կողմից հիշատակված Գագիկ Շահբազյանը,1999թ. վերադառնալով դիվանագիտական աշխատանքից,առաջին հերթին շտապեց ձեռք բերել 10 միլիոնանոց հացահատիկի վարկ,որից գրեթե 2 միլիոն դոլար նախատեսված էր տեղափոխման համար։ Սակայն հաշվի չէր առել,որ նախկին ժամանակները չեն,որ մարդիկ փոխվել են եւ համաձայն չեն,որ իրենց երեխաները եւ թոռները վճարեն 2 մլն դոլար ամենեւին էլ ոչ Մարսից հրթիռներով բերվող 70տ հացահատիկի համար,որը երկու անգամ ավելի էժան գնով կարելի էր գնել Ռուսաստանից կամ Ուկրաինայից։ Այդ տարիներին նմանօրինակ հնարքներ շատ էին կատարվել։

Ահա հատկանշական մի օրինակ։ Գյուղատնտեսության նախարարության պաշտոնական տվյալների համաձայն՝ 1993թ.՝պատերազմի ամենաթեժ պահին,նախարարությունն իր ենթակայության տակ գտնվող ձեռնարկություններին հատկացրել է 6 միլիարդ 281 միլիոն ռուբլի վարկ։ Այդ վարկերը տարեվերջին ազնվորեն վճարվեցին։ Պարտք ունեցողների համար դա մեծ դժվարություն չէր։ Եթե 1993թ.սկզբին դոլարն արժեր 1000 ռուբլի,ապա նույն տարվա վերջում  արդեն արժեր 20 000 ռուբլի (հին,խորհրդային)։ Այսպիսով՝պետության գրպանից գյուղատնտեսության նախարարության ջանքերով կորզվեց 630 միլիոն դոլար,իսկ վերադարձվեց ընդամենը 35 միլիոն դոլար, եւ վստահ կարելի է ասել,որ նման գործարք գլուխ բերեց ոչ միայն գյուղատնտեսության նախարարությունը։


ՏՐՏՈՒՆՋԸ         

Այն սկսվեց ռազմական գործողությունների ավարտից շատ ավելի առաջ՝ դեռեւս 1992թ. փետրվարին,երբ մի քանի քաղաքական կուսակցություններ հավաքվեցին Դաշնակցության շուրջը եւ փորձեցին փոքր-ինչ կարգի հրավիրել ՀՀՇ-ին ու նրա ղեկավարներին,որոնք անցել էին «քաղաքակիրթ թալանի» բոլոր սահմանները։ Նման հանդգնությունից եւ Լեւոն Տեր-Պետրոսյանին ամենաշատը զայրացնող այն հանգամանքից,որ կոալիցիային է միացել նրա նախկին բարեկամ եւ կուսակցական ընկեր Վազգեն Մանուկյանը,նախագահը պառլամենտի նիստում ուղիղ եթերով հարձակում գործեց խռովարարների վրա՝ բառացիորեն հայտարարելով հետեւյալը՝դուք մեզ անվանում եք թալանչիներ,իսկ ես կտեսնեի,թե դուք ինչպես կթալանեիք՝ իշխանության գլուխ անցնելով։ Այսինքն՝ նա մտավ սիրիական շուկայի անկիրթ վաճառականին վայել փոխադարձ հայհոյանքների մեջ։ Նման պոռթկումներ նրա հետ հաճախ էին պատահում եւ դրանց գլխավոր աղբյուրը քաղաքական հակառակորդին ատելու՝ նրա կենսաբանական բարդույթն էր։

1992թ. ամռանը,որոշելով հեռուստատեսությամբ վերջնականապես պսակազերծել հակառակորդի բռնատիրական նկրտումները,նախագահը  կազմակերպեց երկու ժամ տեւողությամբ ստրիպտիզի իսկական սեանս՝ իր վրայից հանելով գրեթե բոլոր վերին հագուստները,միաժամանակ պատմելով քաղաքական հակառակորդների մասին, որոնք պատրաստվում էին զավթել իշխանությունը։ Իսկ 1994թ. վերջին ամբողջությամբ իր վրա վերցրեց դատավոր-դատախազի պարտականությունները, մի ամբողջ կուսակցության՝ ՀՅԴ-ին,հայտարարելով օրենքից դուրս,ընդ որում՝ շատ երկար ժամանակով,մինչեւ 1998թ. փետրվար ամիսը։

Բայց 1992թ. ձմռանը Լեւոն Տեր-Պետրոսյանի աթոռը սկսեց երերալ, եւ եթե ամբոխը պաշտպաներ ընդդիմադիր ուժերին,եթե ամբոխը մի քանի օր մնար նախագահի նստավայրի առջեւ,նախագահը չէր համարձակվի այնքան կատաղորեն մռնչալ՝ ընդդիմադիր ուժերի ղեկավարների հարձակումներին ի պատասխան։Ամբոխը մրսում էր,քաղցած էր,տներում նույնպես սննդամթերք ու տաքություն չուներ, մարդիկ հաջողության հասնելու ոչ մի հույս չունեին ու քիչ էին հավատում իրենց առաջնորդներին,մասնավորապես՝ խորհրդային այլախոհ Հայրիկյանին,նախկին վարչապետ Մանուկյանին, որի հետեւանքով էլ բողոքարարները ցրվեցին ցույցի ավարտից շատ ավելի առաջ։ Բացի դրանից՝ խռովարարների ղեկավարները հակվեցին դեպի դավաճանություն։

Ռամկավար Ազատական կուսակցության երկրորդ դեմք Վիգեն Խաչատրյանը 1990թ. տեղի ունեցած պառլամենտի առաջին նիստում,արդեն Լեւոնի համակիր դարձած, (կոմկուսին դավաճանելու գնով,որտեղից ընտրվել էր Գերագույն խորհրդի պատգամավոր,երբ գրավում էր հետամնաց մի շրջանի առաջին քարտուղարի պաշտոնը),փոխարենը ոչնչով չպարգեւատրված,անսպասելիորեն դիմադրեց ընդդիմադիր ուժերի՝ իբր թե համընդհանուր եւ համաձայնեցված պահանջին՝ Լ.Տ.Պ.-ի հրաժարական տալու եւ իշխանությունը ժամանակավոր կառավարությանը հանձնելու մասին,որը կազմվել էր պառլամենտի կողմից։

Դաշնակցականները եւ հհշական Արշակյանը,որոնք անտրտունջ լսեցին նախագահի ոչնչացնող նկատողությունները,լսեցին որպես մեղանչած առաջին դասարանցիներ։

Համոզված եմ, որ ռամկավարների այս քայլը նախօրոք համաձայնեցված էր նախագահի հետ նախ՝ իրենց վաղեմի հակառակորդի հետ պայքարելու նկատառումով, ապա՝ կառավարության մեջ մտնելու հույսով։ Սակայն Լ.Տ.Պ. –ն, ըստ երեւույթին, շատ էլ չէր սիրում հարուստ ռամկավարներին (Սփյուռքում նրանք միշտ համարվել են ունեւոր քաղաքացիներ) եւ դրա համար էլ քամահրանքով  ռեւերանս արեց։ Ավելի վատ՝ 1995թ. ընտրություններից առաջ ռամկավարների մեջ հրահրեց պառակտում՝ Վիգեն Խաչատրյանին պաշտպանություն խոստանալով (եւ ցուցաբերելով) ընդդիմադիր ռամկավար կուսակցություն ստեղծելու մեջ։ Այդպես էլ եղավ. Խաչատրյանն ընտրվեց պառլամենտի պատգամավոր եւ հետագայում նույնիսկ դարձավ մշտական հանձնաժողովի նախագահ,իսկ իսկական ռամկավարները պառլամենտ չմտան՝ չհավաքելով ձայների անհրաժեշտ 5 տոկոսը։      

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica