close
Եղանակը Երևանում
15 Հունվարի 2021
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Հնվ 2021
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Սենատոր Մենենդեսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Աշխարհ

8 Նոյեմբերի 2019, 10:44
 Սենատոր Մենենդեսը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ Սենատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ռոբերտ Մենենդեսը Սենատում ունեցած իր ելույթում քննադատել է Թուրքիայի հարձակումները Սիրիայի քրդերի վրա և, ընդհանրապես, տարածաշրջանում նրա անթույլատրելի վարքագիծը. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Սենատորը հայտարարել է, որ Սենատը պետք է ընդունի Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ հետևելով Ներկայացուցիչների պալատի օրինակին:

Միևնույն ժամանակ, հանձնաժողովի անդամը հիշեցրել է Վաշինգտոնում Էրդողանի թիկնապահների հարձակումը խաղաղ ցուցարարների վրա՝  հավելելով, որ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումից հետո Թուրքիան ջանք չի խնայում նման բանաձևի ընդունումը Սենատում արգելելու համար: Ըստ նրա՝ Անկարան տեղյակ է, որ եթե բանաձևը քվեարկության դրվի, ապա կընդունվի:

Մենեդեսն ընդգծել է, որ Սենատը պետք է տեղի չտա թուրքական ճնշումներին և անհապաղ ճանաչի Հայոց ցեղասպանությունը:

Շրջանցել փակուղին
15 Հունվարի 2021, 15:44 Շրջանցել փակուղին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica