close
Եղանակը Երևանում
16 Նոյեմբերի 2019
+1°
+9°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Նմբ 2019
USD1477.57
GBP1614.78
EUR1526.28
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մակրոնի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի «ուղեղը մեռած է»

Աշխարհ

8 Նոյեմբերի 2019, 10:32
 Մակրոնի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի «ուղեղը մեռած է»

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, անդրադառնալով ՆԱՏՕ-ին թեմային, հայտարարել է, որ Հյուսիսատլանտյան դաշինքի «ուղեղը մեռած է». ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է BBC-ն:

Նրա պնդմամբ՝ դրա պատճառը Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր երաշխավորի՝ ԱՄՆ-ի հավատարմության թուլացումն է։  

Մակրոնը  հիշեցրել է նաև ԱՄՆ-ի ձախողումը ՆԱՏՕ-ի հետ բանակցություններում՝ մինչ Սիրիայի հյուսիսից զորքերի դուրսբերումը: Միաժամանակ նա հարցականի տակ է դրել նաև ՆԱՏՕ-ի հավատարմությունը հավաքական անվտանգությանը։   

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն արձագանքել է Մակրոնի խոսքերին՝ ասելով, որ ինքը համաձայն չէ Մակրոնի «կտրուկ խոսքերին»։

Հիշեցնենք, որ Հյուսիսատլանտյան դաշինքը, որը դեկտեմբերին Լոնդոնում անցկացվելիք գագաթնաժողովում կնշի կազմավորման 70-ամյակը, ևս արձագանքել է Ֆրանսիայի նախագահի խոսքերին՝ նշելով, որ կառույցը շարունակում է հզոր մնալ։

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica