close
Եղանակը Երևանում
15 Նոյեմբերի 2019
+10°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Նմբ 2019
USD1477.51
GBP1613.60
EUR1525.36
RUB17.45
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ինչու պետք է հեռանա Արայիկ Հարությունյանը

Բլոգեր

8 Նոյեմբերի 2019, 09:24
 Ինչու պետք է հեռանա Արայիկ Հարությունյանը

ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի ներկայացուցիչ Արշակ Մեսրոպյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Եկեք մի քիչ միս ու ոսկոր տանք այս հարցին

ԿԳՄՍ նախարարությունը ղեկավարելու իր ողջ մեկ ու կես տարվա ընթացքում չի նպաստել կրթական համակարգի բարեփոխումների իրականացմանը, բայց միեւնույն ժամանակ բարեփոխում է անվանում որոշ նախաձեռնություններ, թվարկեմ հիմնականները՝

1. ԲՈՒՀ-երում՝ հայոց լեզվի, գրականության եւ պատմության դասընթացներն պարտադիրից դարձնել՝ ոչ պարտադիր եւ նոյն այդ պարտադիրի հանգամանքը թողնել համալսարանների ռեկտորների եւ ղեկավար կազմի հայեցողության: Այս նախաձեռնության հիմնական խնդիրը կայանում է դրանում, որ այս առարկաների պարտադիր ուսուցանումը հանելով մենք ուղակիորեն հարվածում ենք մեր ազգային նկարագրի եւ ինքնության ամրապնդմանը, ինչպես նաեւ նոր սերնդի երիտասարդ ուսանողներին զրկում ենք իրենց ոլորտներին առնչվող ցանկացած հարցի նկատմատմամբ մասնագիտորեն, պատշաճ արտահայտվելու ունակությունն ձեռք բերելու հնարավորությունից: Հայոց պատմությունն շատ ֆակուլտետներում հանդիսանում է կարեւորագույն առարկա՝ ընդհանուր զարգացվածություն եւ յուրաքանչյուր բնագավառում տարական պատմական պատկերացում ձեւավորելու հարցում:

2. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը արդարացնելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի այն նախաձեռնությունը, որով Դպրոցական կրթական համակարգից հայոց եկեղեցու պատմության առարկան հանելով եւ այն ավելի սեղմ բովանդակությամբ կցելով հայ ժողովրդի պատմության առարկային, ասել է հետեւեալը՝ «ճիշտ չի տարանջատել հայոց եկեղեցու պատմությունն հայ ժողովրդի պատմությունից քանի, որ երկուսն էլ մի ամբողջություն են»:
Փոխանակ ավելի հարստացնեն այս երկու առարկաների բովանդակությունը եւ առանձնահատուկ ուշադրության արժանացնեն հենց դպրոցական տարիների ողջ ընթացքում երբ դպրոցական աշակերտն նոր է հասունանում եւ ձեւավորում ազգային ինքնագիտակցություն, արվում է հենց հակառակը՝ սեղմացնելով եւ կրճատելով: Կա նաեւ մի ուրիշ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ երբ ասվում է, որ «ավելի լավ է հանեն կամ միացնեն քանի, որ այս առարկան այդքան էլ չի ծառայում իր նպատակին, աշակերտների մոտ հետաքրքրություն չի առաջացնում»: Անկեղծ լինելով ասեմ, որ ես համաձայն եմ եւ իսկապես մենք, որոշ առարկաների բովանդակության եւ մատուցման ոճի հարցում լուրջ խնդիր ունենք բայց նաեւ նման հարցեր կարգավորելու համար գոյություն ունի վերարժեվորման ընթացակարգ: ԿԳՄՍ նախարարության կից գոյություն ունի հանհձնաժողովներ, որոնք հենց այս հարցերով պետք է զբաղվեն՝ բովանդակության վերարժեվորման եւ մատուցման հասանելիությունը ապահովելու խնդիրներով: Իսկ այս նախաձեռնությունը միայն թողնում է աշխատանքից խուսափելու տպավորություն:

3. ԿԳՄՍ նախարարության կողմից տրամադրվող դրամաշնորհներն արդյոք նպատակաուղվա՞ծ են թէ՞՝ ոչ: Վերջապես կարո՞ղ եք ինձ ասել, որոնք են ձեր նախարարության առաջնահերթություններն եւ ի՞նչ տրամաբանությամբ եք առաջնորդվում: Աննպատակ ծրագրեր ֆինանսավորելով միայն մսխվում է պետբյուջեյի այն գումարներն, որոնք նախատեսված են կրթական եւ մշակութային բնույթի գործունեություն ծավալելու նպատակով: Ֆինանսավորելով ինչ-որ մի անհասկանալի <> կատարում, ոմն Մել-ի մասին (ով Հայաստանի քաղաքացիությունից հրաժարվելով ապաստան է գտել Հոլանդիայում) ֆիլմին հատկացնելով 20 միլիոն դրամ՝ ի՞նչ եք փորձում մեզ հասկացնել: Այս բոլոր դրամաշնորհային հատկացումներին զուգահեռ ֆինանսավորումից զրկվում են մի շարք ազգային, մշակութային եւ ժողովրդական բնույթ ունեցող հաղորդաշարներ ու ծրագրեր: Այս ամենը հաշվի առնելով չե՞նք կարող մենք եզրակացնել, որ իսկապես կա որդեգրված հստակ քաղաքականություն, որն համապատասխան չէ եւ չի նպաստում՝ ազգային, քաղաքացիական եւ համամարդկային արժեքներով զինված, միեւնոյն ժամանակ առաջադեմ նոր սերնդի կերտմանը:

Վերջապես ասեմ, որ նման պատասխանատու ոլորտ պետք է առաջնորդվի միմիայն հաշվի առնելով Հայաստանի հանրապետության դիմաց ծառացած արտաքին եւ ներքին մարտահրավերները: Այդ ամեն ինչից բխած պետք է մշակվի համարժեք հայեցակարգ եւ ռազմավարություն: Այսօր ավելի քան երբեւէ հարկավոր է ամուր ազգային ինքնագիտակցությամբ եւ նկարագրով օժտված հասարակություն: Իսկ այն քաղաքականությունը, որն իրականացվում է, ուղված չէ այդ նպատակին:

ԿԱ ՄԻԱՅՆ ՄԵԿ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Պարոն Հարությունյան դուք երեւի իսկապես չեք ճանաչում Հայ Յեղափոխական Դաշնակցությանը եւ իր արժեհամակարգին: Ձեր քաղաքական թիմի եւ ձեր կողմից իրականացվող բազմաթիվ փորձերն հարվածելու Դաշնակցությանը` «դրսի ու ներսի» դաշնակցականների տարանջատելով, չի պսակվելու հաջողությամբ: Ի՞նչու, որովհետեւ ՀՅԴ-ն գաղափարապես կենտրոնացված է եւ համախմբված է մեկ ծրագրի շուրջ: Չեք կարող Ճեղքել այդ միահամուռ կուսակցությունը, փորձելով սեպ խրել Հայաստանաբնակ եւ Սփյուռքում ապրող դաշնակցականների միջեւ: Մի բան էլ՝ այսօրվա կառավարության նիստից հետո լրագրողների հետ ձեր զրույցի ժամանակ ձեզ թույլ տվեցիք հետեւյալ արտահայտությունը - «Անդաստիարակ պահվածք է ցուցաբերում Հայաստանի Դաշնակցությունը, թող սփյուռքի Դաշնակցականներն իրենց կարգի հրավիրեն»: Նման մի բան, ճիշտ բառերն հիմա չեմ կարող հիշեմ, բայց միտքն այդ էր: Նախ ասեմ, որ Ձեր իսկ կողմից նման արտահայտությամբ փաստեցիք ձեր անհավասարակշռությունը եւ սա էլ մի ուրիշ պատճառ, որ պետք է լքեք նման պատասխանատու ոլորտի ղեկավարի պաշտոնը: Հա մի բան էլ, ստորեւ կը գտնեք մի քանի հղումներ, հուսամ չեք հիասթափվի դրանք տեսնելով մեր աշխարհասփյուռ միություններն են, տեսեք ինչ են ասում:

ՀՅԴ Լիբանանի Երիտասարդական միության ֆեյսբուքյան էջի հղումն՝ այստեղ:

ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր սերունդ» երիտասարդական միության ֆեյսբուքյան էջի հղումն՝ այստեղ

ՀՅԴ Շվեդիայի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջի հղումն՝ այստեղ:

ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջի հղումն՝ այստեղ:

ՀՅԴ Հոլանդայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության ֆեյսբուքյան էջի հղումն՝ այստեղ:

ՀՅԴ Սիրիայի երիտասարդական միության ֆեյսբուքյան էջի հղումն՝ այստեղ»:

Հիշեցում

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ աշխարհի տարբեր երկրներում գործող ՀՅԴ Երիտասարդական և Ուսանողական միությունները հանդես են եկել Հայաստանի երիտասարդական-ուսանողական շարժմանը միանալու հայտարարություններով:


yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica