close
Եղանակը Երևանում
11 Դեկտեմբերի 2019
+2°
+5°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
11 Դեկ 2019
USD1478.02
GBP1628.98
EUR1529.50
RUB17.52
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ձեր ձեռքերը կեղտոտված են, չհամարձակվե՛ք ահաբեկել կամ վախեցնել. Գերասիմ Վարդանյան

Քաղաքական

7 Նոյեմբերի 2019, 21:15
 Ձեր ձեռքերը կեղտոտված են, չհամարձակվե՛ք ահաբեկել կամ վախեցնել. Գերասիմ Վարդանյան

«Սա ոչ մի կուսակցական ենթատեքստ չունեցող պայքար է, սա պայքար է հանուր մեր ազգային կրթության, պայքար է հանուն ազգային արժեքների պահպանման: Բոլորին կոչ ենք անում միանալ մեզ, բոլորին կոչ ենք անում տեղերում ինքնակազմակերպվել, դիմել համընդհանուր դասադուլի», - Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով այսօր տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ հայտարարեց հանրահավաքի մասնակից, ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը:

Վարդանյանը կոչ արեց բոլոր բուհերին, ուսանողական և դասախոսական անձնակազմերին՝ դիմել համընդհանուր դասադուլների ու համընդհանուր գործադուլների: Վարդանյանը հայտնեց՝ մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԵՊՀ ռեկտորը հորդորել է որոշ ֆակուլտետի դեկանների ու դասախոսների զերծ մնալ այս ամենից: «Հորդորել է, իրենց լեզվով ասած, «խելոք մնալ», բայց հիմա մենք ռեկտորին հորդորում ենք՝ ձեռքներդ հեռու՛ մեր դասախոսներից, ձեռքներդ հեռու՛ մեր դեկաններից, ձեռքներդ հեռու՛ մեր հայոց լեզվից, հայոց պատմությունից, հայ եկեղեցու պատմությունից: Ձեր ձեռքերը կեղտոտված են, չհամարձակվե՛ք ահաբեկել կամ վախեցնել մեր դասախոսներին: Մենք նրանց կողքի՛ն ենք, նորից եմ ասում՝ ձեռքներդ հեռու՛»,- եզրափակեց իր ելույթը ՀՅԴ անդամը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ այսօր՝ նոյեմբերի 7-ին, ՀՅԴ ՀԵՄ-ը բողոքի ակցիա է իրականացնում՝ պահանջելով ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը: Ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ ԿԳՄՍ նախարարը անհամատեղելի է իր զբաղեցրած պաշտոնի հետ:

Ճոխ 2020
11 Դեկտեմբերի 2019, 13:39 Ճոխ 2020
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica