close
Եղանակը Երևանում
25 Մայիսի 2020
+14°
+19°Ցերեկ
+12°Գիշեր
weather
close
Փոխարժեք
25 Մայ 2020
USD1482.24
GBP1587.08
EUR1525.21
RUB16.71
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Գերմանիան պետք է ակտիվ դեր ունենա գլոբալ անվտանգության գործում. Գերմանիայի ՊՆ

Աշխարհ

7 Նոյեմբերի 2019, 21:00
 Գերմանիան պետք է ակտիվ դեր ունենա գլոբալ անվտանգության գործում. Գերմանիայի ՊՆ

Գերմանիան մեծ օգուտ է քաղում գլոբալ կարգի կանոններից եւ պետք է մեծ դեր ունենա դրա հաջողության ապահովման գործում: Այս մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը: Այս մասին տեղեկացնում է DW-ը:

Նրա խոսքով՝ դաշնակիցները ավելի հաճախ են Բեռլինին խնդրում ակտիվ դեր ունենալ գլոբալ անվտանգության գործում: «Մեր երկիրն իր տնտեսական եւ տեխնոլոգիական կարողությամբ, իր աշխարհառազմավարական դիրքով եւ գլոբալ շահերով պարզապես չի կարող մի կողմ քաշվել եւ հետեւել: Գերմանիան պետք է մասնակցի միջազգային դեբատներին եւ դրանք առաջ տանի»,- ասել է նա:

Նա խոստացել է մինչեւ 2031 թվականը մեծացնել պատշպանական ծախսերը մինչեւ 2%: Այժմ Գերմանիան փորձում է մեծացնել ծախսերը մինչեւ ՀՆԱ 1,5%՝ մինչեւ 2024 թվականը:

Ավելի վաղ Գերմանիայի պաշտպանության նախարարը Բեռլինին կոչ է արել ավելի ակտիվ դեր ունենալ արտասահմանում ռազմական գործողություններին: «Գերմանիան պետք է հասկանա այն փաստը, որ մենք, ինչպես եւ աշխարհում ցանկացած երկիր, ունի իր ռազմավարական շահերը»,- ասել էր Կրամպ-Կարենբաուերը: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica