close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+11°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Աշխատանքից ազատել եմ մի մարդու, որի պաշտոնավարման շրջանում բազմաթիվ ապօրինություններ են եղել․ Արծվիկ Մինասյանը՝ հարցաքննության մասին

Քաղաքական

7 Նոյեմբերի 2019, 19:37
 Աշխատանքից ազատել եմ մի մարդու, որի պաշտոնավարման շրջանում բազմաթիվ ապօրինություններ են եղել․ Արծվիկ Մինասյանը՝ հարցաքննության մասին

Վերջին 6 ամսում տարբեր գործերով արդեն 5-րդ անգամ են ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանին այսօր՝ նոյեմբերի 7-ին, կանչել հարցաքննության՝ հայտնում է Yerkir.am-ը։

Մեզ հետ զրույցում Արծվիկ Մինասյանն անդրադարձավ հարցաքննության մանրամասներին․ ««Զվարթնոց» Ավիաօդերևութաբանական կենտրոն» ընկերության տնօրենը, որ ազատվել էր իմ հրամանով 2017 թ փետրվարի 21-ին, հաղորդում էր տվել, որ ես, իբրև թե՝ իրեն ազատել էի աշխատանքից իմ ապօրինի հանձնարարությունը չկատարելու պատճառով։

Հարցաքննության նպատակը պարզաբանում ստանալն էր այս թեմայով։

Իմ բոլոր գործողությունները, ինչպես և ՀՀ գլխավոր դատախազության գրավոր համաձայնությամբ փաստաթղթավորված է՝ բխել են օրենքի դրույթներից և ես աշխատանքից ազատել եմ մի մարդու, ով ոչ միայն ի վիճակի չէր ղեկավարելու ընկերությունը, այլև որի պաշտոնավարման շրջանում բազմաթիվ ապօրինություններ են եղել»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Արծվիկ Մինասյանն ասաց, որ կոնկրետ այս գործով քաղաքական ենթատեքստ չի տեսնում, բայց վերջին 6 ամսում իրեն տարբեր գործերով քննչական մարմիններ հարցաքննության են հրավիրել արդեն 5 անգամ։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ դատարկ արկղերը քրեական գործերով լցնելու սպառնալիքը՝ այսօրվա հարցաքննության հետ կապելու մասին Արծվիկ Մինասյանն ասաց․ «Ոչ միայն Արայիկ Հարությունյանը, այլև քաղաքական իշխանության որևէ ներկայացուցիչ չի կարող ինձ՝ իմ գործունեության շրջանակում ներկայացնել որևէ իրավական մեղադրանք՝ ձևակերպելով այն իբրև հանցագործություն կամ ապօրինություն, հակառակ դեպքում՝ իրավական փաթեթավորմամբ ցանկացած վարքագիծ կվերածվի քաղաքական հետապնդման»։

Վաղը՝ նոյեմբերի 8-ին, Արծվիկ Մինասյանը՝ ՀՅԴ Հայաատանի ԳՄ անդամներ Տարոն Տոնոյանի և Աշոտ Սիմոնյանի հետ բոլոր մանրամասներով կանդրադառնա Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջին և դրա շուրջ զարգացումներին։

Ավելի վաղ ՀՀ քննչական կոմիտեից Yerkir.am-ին հայտնել էին քրեական գործի մանրամասները, որով Արծվիկ Մինասյանը հրավիրվել էր հարցաքննության։  

Աննա Բալյան

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica