close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+11°
+12°Ցերեկ
+1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ

Իրավունք

7 Նոյեմբերի 2019, 12:18
 Երկրորդ նախագահը կշարունակի մնալ կալանքի տակ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ: Այսօր՝ նոյեմբերի 7-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ դատավոր Աննա Դանիբելյանի, մերժեց Քոչարյանին գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանների միջնորդությունը:

Yerkir.am-ն ավելի վաղ տեղեկացրել էր, որ գրավի վերաբերյալ միջնորդությունը  պաշտպանները ներկայացրել էին նոյեմբերի 5-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ` հիմնավորելով  այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանը գրավի կիրառման վերաբերալ հոկտեմբերի 15-ին որոշում է կայացրել:

Մեղադրող կողմն ու տուժողներն առարկել էին միջնորդության դեմ, միևնույն ժամանակ ամբաստանյալներն ու նրանց պաշտպաները միացել էին դրան:

Հիշեցում

Մարտի 1-ի գործից անջատված այս գործը դատարանում է 2019 թվականի ապրիլից: Գործով մեղադրյալի կարգավիճակ ունեն Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու մեջ, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ։

ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
14 Նոյեմբերի 2019, 11:27 ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica