close
Եղանակը Երևանում
19 Նոյեմբերի 2019
+5°
+9°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
19 Նմբ 2019
USD1477.31
GBP1618.74
EUR1528.00
RUB17.48
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է. Շիրազ. «Ակամա երգիծաբաններ»-12

Մշակույթ

6 Նոյեմբերի 2019, 16:45
 Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է. Շիրազ. «Ակամա երգիծաբաններ»-12

Չնայած որոշ «հեռատես» մարդկանց հորդորներին, թե Շիրազին Թիֆլիս՝ սայաթնովյան վարդատոնին տանելը կարող է «գլխացավաք» դառնալ, ես (գրող Մկրտիչ Սարգսյան- խմբ.) բանի տեղ չդրի և երեք տարի անընդմեջ նրան ընգրկում էի Թիֆլիս մեկնող պատվիրակության կազմում: Իսկ Շիրազը ոչ միայն գլխացավանք չէր դառնում, այլև զարդարում էր մեր պատվիրակությունը: Նրա ելույթները, քիչ է պատկերավոր ասելը, իմաստուն էին՝ թաթախված հայ-վրացական բարեկամությամբ: Էլ չեմ խոսում նրա ժողովրդականությունից, որ, երբ երևում էր, Թիֆլիսի հայ և վրացի հասրակությունը ալիքվում էր ծովի նման:

Իր ելույթի հաջողությանը եթե  կասկածեր.

- Հլը ընձի ըսա, վրացիներն ընձնեն լավ կամ ընձի չափ մեծության  բանաստեղծ ունի՞ն…

- Քեզնից լավ դժվար թե ունենան, բայց քեզ պես բանաստեղծ ունեն…

-  Յա՜…, էդ ո՞ր մեկն է, ըսա…

- Իոսեբ Նոնեշվիլին… Չգիտեմ՝ քեզնից մեծ, թե՝ փոքր, բայց քեզ նման ժողովրդական է, վրացիների սիրելին, այնպես որ՝ սիրելի՛ Շիրազ, պատրաստվիր նրա հետ մեջլիս մտնելու…

- Լավ կըսես, Մկրտի՛չ, դու ընձի համոզե, որ էն ընձնեն մեծ բանաստեղծ է, որ կատաղեմ, նախանձեմ ու ինքս ընձի և հետո նրան գերազանցեմ…

Իսկապես, մեջլիսը կայացավ: Շիրազն իսկապես իր մրցակից ընկերոջը հաղթեց: Ինքն էլ դա զգաց ժողովրդի անզուսպ ցնծությունից: Երեխայի նման ուրախացավ.

- Սազ որ ունենար, պտի ընձի տար, չէ՜… Հաղթե՜լ եմ…

Հետո կատարվեց ավելի հետաքրքիր միջադեպ: Իջնում էինք ամբիոնից, ժողովուրդը բացեց կենդանի միջանցք, որով քայլեցինք դեպի մեքենաները: Սուրբ Գևորգի պարսպի դռանն անակնկալ կերպով հայտնվեց կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովը և խոնարհվեց Շիրազին: Համբուրեց բանաստեղծի աջը: Նայեցի՝ Շիրազի աչքերը հուզմունքից թաց էին: Հետո մեքենայի մեջ երկար լռությունից հետո խոսեց.

- Ծո՛, էդ Փարաջանովն ընձի պես հանճարեղ է, բայց ընձնեն ավելի խելառ է…

 Շարունակելի

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica