close
Եղանակը Երևանում
28 Մայիսի 2020
+26°
+28°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Մայ 2020
USD1483.91
GBP1597.53
EUR1533.66
RUB16.83
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այս հոդվածի քննարկումը կապ չունի Մարտի 1-ի որևիցե տուժողի հետ. Սեյրան Օհանյան

Իրավունք

5 Նոյեմբերի 2019, 16:00
 Այս հոդվածի քննարկումը կապ չունի Մարտի 1-ի որևիցե տուժողի հետ. Սեյրան Օհանյան

Այսօր ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստն էր: ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանները գրավ կիրառելու միջնորդություն ներկայացրեցին դատարան:

Ըստ Yerkir.am-ի թղթակցի՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը դատավոր Աննա Դանիբեկյանին մատնանշեց՝ դատավորն իր որոշման մեջ արձանագրել է, որ չկա թաքնվելու ռիսկ, բայց կա դատական նիստին խոչընդոտելու վտանգ, և օրենքը թույլ չի տալիս այդ դեպքում գրավ կիրառել: Սակայն ներկայումս, ՍԴ որոշման համաձայն, օրենքը թույլատրում է գրավի կիրառումը:

Դատախազը դատարանին միջնորդեց Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված՝ գրավ կիրառելու մասին միջնորդությունը մերժել` հիմնավորելով, թե Քոչարյանը, ազատության մեջ մնալով, կխոչընդոտի դատաքննությանը:

Իր հերթին, Արցախի և ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ մասնավորապես նշելով, որ կողմ է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությանը: 

«Այսօր այս հոդվածի քննարկումը կապ չունի Մարտի 1-ի որևիցե մեկ տուժողի հետ: Ռոբերտ Քոչարյանն անհավասար պայմաններում է գտնվում: Եթե խոսում ենք Մարտի 1-ի իրադարձության մասին՝ հաշվի առնելով այն հոդվածը, որ այսօր քննարկման է դրված, ապա այն հենված է ՀՀ երեք նախագահների գործունեության վրա, երբ մեկ նախագահը ընտրվել էր, մյուսը չէր ընդունում, և երրորդ նախագահը պետք է կարգուկանոն հաստատեր հանրապետությունում»,- իր ելույթում նշեց Սեյրան Օհանյանը:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կողմից դատաքննությանը խոչընդոտելու վտանգին՝ նա նշեց. «Բոլորս հարցաքննվել ենք և՛ որպես վկա, և՛ որպես մեղադրյալ: Ո՛չ Ռոբերտ Քոչարյանը, ո՛չ նրա հարազատներից որևիցե մեկը ինձ չեն զանգել, ասել՝ Ձեր փաստարկները կամ դրույթները փոխեք»:

ՀՀ երկրորդ նախագահը ևս հանդես եկավ հայտարարությամբ` շեշտելով, որ ինքն ամենից շատ է շահագրգռված այս դատավարության արդարությամբ, և քրեական գործի բնույթն այնպիսին է, որ չկա խոչընդոտելու սուբյեկտ: «Ես ամոթից կմեռնեմ, որ ինչ-որ մի վկայի ասեմ՝ ցուցմունքդ լավ չի, մի քիչ ռետուշ արա»,- նշեց նա:

Դատական ակտը կհրապարակվի նոյեմբերի 7-ին՝ ժամը 12-ին:

Նարա Մարտիրոսյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica