close
Եղանակը Երևանում
14 Նոյեմբերի 2019
+4°
+12°Ցերեկ
+2°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Նմբ 2019
USD1477.46
GBP1613.63
EUR1526.02
RUB17.42
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենամեծ ստախոսը ես եմ, որովհետև և՛ որսորդ եմ, և՛ ֆրոնտովիկ, և՛ նարդիստ. Վախթանգ Անանյան. «Ակամա երգիծաբաններ» - 11

Մշակույթ

5 Նոյեմբերի 2019, 16:56
 Ամենամեծ ստախոսը ես եմ, որովհետև և՛ որսորդ եմ, և՛ ֆրոնտովիկ, և՛ նարդիստ. Վախթանգ Անանյան. «Ակամա երգիծաբաններ» - 11

Հիանալի զրուցընկեր է: Համով, հոտով մարդ: Կարող ես օրերով լսել ու չհոգնել: Նա և Հրաչյա Քոչարը Լուսակերտում հարևանությամբ կառուցել են ամառանոցներ և այնտեղ են անցկացնում և՛ ամառը, և՛ ձմեռը: Ամառանոցներում հաճախ եմ լինում նաև ես (գրող Մկրտիչ Սարգսյանը-խմբ.):

Նստել ենք Վախթանգ Անանյանի հետ այգում՝ սեղանի շուրջ, զրուցում և ճաշակում ենք այգու տանձն ու խնձորը և այլ բարիքներ: Քանի անգամ փորձեց մեջտեղ բերել իր իսկ քաշած օղին, սակայն ես չթողեցի, որովհետև գիտեի, որ հիվանդ է, և ինքը չի խմում, իսկ ես առանց բաժակակցի կյանքումս սովորություն չունեմ բերանս խմիչք առնելու: Իսկ հիմա սիրելի Վախթանգը խոսում է. ժողովրդական բառ ու բանը, խոսքի փայլատակումները ասես թափվում են ոչ թե նրա բերանից, այլ առատության եղջյուրից: Հետո նայում է ինձ և ժպտում.

- Հիմա պիտի ասես՝ էս Վախթանգը որ էսքան սուտուղորթ խառնում է իրար, տեսնես՝ ասածներից որն է ճիշտ և որը՝ սուտ: Ա՛յ տղա, որ ասեմ ճիշտն ու սուտը ես էլ չեմ ջոկում, հավատա, ասածներիս մեջ հնարածը, հնարովին շատ է, բայց էնքան եմ պատմել, որ դժվարանում եմ ասել՝ որն է հնարածը, որը՝ իրականը: Հա, էն էլ ասեմ, որ ամենամեծ ստախոսները մեկ որսորդներն են, մեկ՝ ֆրոնտովիկները և մեկ էլ՝ նարդի խաղացողները,- հետո նայելով աչքերիս,- վահ, տնաշե՛ն, ինչո՞ւ ինձ չես ասում, թե ստախոսների մեջ ամենամեծ ստախոսը դու ես, Վախթա՛նգ, որովհետև և՛ որսորդ ես, և՛ ֆրոնտովիկ, և՛ նարդիստ: Ասա, է, վախիլ մի…

Ծիծաղում է: Ես նայում եմ վերև՝ Քոչարի ամառանոցն է ու մենատունը, ներքևում՝ Անանյանինը:

- Սիրելի՛ Վախթանգ,- ասում եմ,- ինձ թվում է Հրաչյա Քոչարի տարածքն ավելի հարմար դիրք ունի շրջապատի նկատմամբ: Գուցե ճիշտ կլիներ, եթե դու ընտրեիր վերևինը…

- Քոչարն ուրիշ սկզբունքով մոտեցավ այս հարցին: Գնաց, կանգնեց այս տարածության կենտրոնում և ասաց. «Վախթա՛նգ, էս վերևի մասն՝ ինձ, ներքևինը՝ քեզ: Հիմա ընտրիր՝ ո՞րն ես ուզում…»:

Ու ծիծաղում է:

Շարունակելի

Ի՞նչ եղանակ է սպասվում
13 Նոյեմբերի 2019, 17:54 Ի՞նչ եղանակ է սպասվում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica